00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է, Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից. Լավրով

© Sputnik / Рамиль СитдиковՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական կողմն ունի կոնկրետ տեղեկատվություն Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ «կեղտոտ ռումբ» ստեղծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մինչև վերջ կգնա Կիևի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելը ճշտելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
««Կեղտոտ ռումբերի» հարցում մենք անպայման մինչև վերջ ամեն ինչ կպարզենք։ Շատ կարևոր էնման սոսկալի սադրանք թույլ չտալը։ Այն, ինչ հրապարակավ ասում են մեր արևմտյան գործընկերները, պարտադրված լինելով Զելենսկու և նրա ռեժիմին անմնացորդ աջակցությամբ, չի նշանակում, որ իրենց ներքին քննարկումներում նրանք անլուրջ կընկալեն մեր ներկայացրած տեղեկատվությունը», - ասել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Թուրքիայի գործընկերների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ:
Լավրովն ավելացրել է, որ Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է: Նրա խոսքով՝ կոնկրետ տեղեկություններ կան Ուկրաինայի այն հաստատությունների վերաբերյալ, որոնք ունեն տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս սարքել այդ «կեղտոտ ռումբը»։
«Կա տեղեկատվություն, որը մենք կրկնակի ստուգել ենք համապատասխան ալիքներով, սա անհիմն կասկած չէ, այստեղ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման բաներ կարող են ծրագրվել», - ասել է Լավրովը:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել այդ հարցը ՄԱԿ-ում։
Ինչպես հայտնել են տարբեր երկրների վստահելի աղբյուրները, այդ թվում՝ Ուկրաինայի, ըստ ստացված տեղեկությունների, Կիևի վարչակարգն իր երկրի տարածքում սադրանք է նախապատրաստում, որը կապված է այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կամ ցածր էներգիայի միջուկային զինամթերքի պայթեցման հետ։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու համար ու դրանով իսկ աշխարհում հզոր հակառուսական արշավ սկսել, որն ուղղված է Մոսկվայի հանդեպ վստահությունը խաթարելուն:
Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ արևմտյան կուրատորների ղեկավարությամբ Կիևն արդեն ձեռնամուխ է եղել այս ծրագրի գործնական իրականացմանը։ Դնեպրոպետրովսկի շրջանի Ժոլտիե վոդի քաղաքում գտնվող Արևելյան լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությանը, ինչպես նաև Կիևի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի ղեկավարությանը խնդիր է տրվել պատրաստել այդ «կեղտոտ ռումբը»: Այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Կիևը փորձել է Զապորոժիեի ԱԷԿ-ը կեղտոտ միջուկային ռումբ դարձնել. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0