00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ՄԱԿ-ից ուկրաինական հացահատիկի վերջնական ստացողների մասին տեղեկություններ է խնդրել

© Sputnik / Константин Михальчевский Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Բաժանորդագրվել
Լավրովի խոսքով՝ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման գործարքի երկրորդ մասը գործնականում չի իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը ՄԱԿ-ի քարտուղարությունից վիճակագրակաի տվյալներ է խնդրել մթերային գործարքի շրջանակում ուկրաինական նավահանգիստներից արտահանվող հացահատիկի վերջնական ստացողների վերաբերյալ, այդ տվյալներից է կախված «այդ գործարքի իրականացման հետագա գործողությունների ճշգրտումը»: Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ այն, ինչ վերաբերում է «այդ հացահատիկ տեղափոխողի բեռնանավերից յուրաքանչյուրի վերջնական նպատակակետին, ՄԱԿ-ի վիճակագրությունը շատ հակասական պատկեր է տալիս»։ Լավրովի խոսքով՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ «ամենաաղքատ երկրներ, հենց դրանք էին գլխավոր քարտուղարի գլխավոր մտահոգությունը, երբ նա ձևակերպում էր իր գաղափարը, գնում է հացահատիկի ծավալի 5-6-7 տոկոսը, որը արտահանվում է ուկրաինական նավահանգիստներից, իսկ կոպիտ ասած՝ կեսը, ԵՄ երկրներ է մտնում»։
«Կցանկանայինք ավելի հստակ պատկեր ունենալ, այդ իսկ պատճառով մենք խնդրեցինք ՄԱԿ-ի քարտուղարությանը, որը զբաղվում է այդ գործողությամբ և որն ունի բոլոր տվյալները, վիճակագրություն ներկայացնել հացահատիկի շարժման մասին մինչև վերջնական կետը, որտեղ գտնվում է վերջնական սպառողը։ Դա պարզապես հետաքրքրասիրություն չէ, դրանից է կախված նաև ճշգրտումը, հացահատիկի այդ գործարքի իրականացման հետագա գործողությունների վերաթիրախավորումը», - ասել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման գործարքի երկրորդ մասը «գործնականում չի իրականացվում»։ Լավրովի խոսքով՝ ռուսական ընկերությունների համար անհրաժեշտ են «պատժամիջոցներից հստակ իրավական բացառություններ», ինչպես նաև ռուսական նավերի՝ եվրոպական նավահանգիստներ ու օտարերկրյա նավեր՝ ռուսական նավահանգիստներ, ազատ մուտք գործելու երաշխիքներ: Լավրովն ընդգծել է, որ այս գործոններն ազդում են ռուսական հացահատիկի ազատ արտահանման վրա։
«Շատ աշխատանք կա։ Գործարքն ավարտվում է նոյեմբերին։ Եվ մենք ելնում ենք նրանից, որ մինչև դրա երկարաձգման հարցը քննարկվի, հիշյալ բոլոր հարցերը բավարար կերպով կլուծվեն», - եզրափակել է Լավրովը։
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված ևս 6 նավ է դուրս եկել. Թուրքիայի ՊՆ
Հուլիսի 22-ին Ստամբուլում կայացել է ռուսական ապրանքների արտահանման սահմանափակումների չեղարկման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ–ի աջակցման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։
Լրահոս
0