https://arm.sputniknews.ru/20221024/harevanutjan-khaghagh-nakhadzernutjunn-ughghvats-che-arka-dzevachaperi-pvopvokhmany-gharibashvili-50313813.html
Հարևանության խաղաղ նախաձեռնությունն ուղղված չէ առկա ձևաչափերի փոփոխմանը. Ղարիբաշվիլի
Հարևանության խաղաղ նախաձեռնությունն ուղղված չէ առկա ձևաչափերի փոփոխմանը. Ղարիբաշվիլի
Sputnik Արմենիա
Թբիլիսին ողջունել է Ադրբեջանի նախագահի` Հարավային Կովկասում եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու գաղափարը։ 24.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-24T16:54+0400
2022-10-24T16:54+0400
2022-10-24T16:54+0400
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
հայաստան
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46982206_0:0:1397:785_1920x0_80_0_0_5ef9ee7924a1042bd27515790e02e28a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է աջակցելու խաղաղ քաղաքականությանն ու վստահեցնում է, որ Թբիլիսիի առաջարկած հարևանության նախաձեռնությունն ուղղված չէ արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերի փոփոխմանը կամ խոչընդոտելուն։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Մուխրանիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։Նա կրկին նշել է, որ Թբիլիսին հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ իր քաղաքականությունը շարունակելու հարցում։Ղարիբաշվիլին ողջունել է նաև Հարավային Կովկասում եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու Ալիևի գաղափարը։ Վրաստանի նախագահը հնարավոր է համարել ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումըՀիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերին Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Բաքու–Թբիլիսի–Երևան հարթակի ստեղծման կարևորության մասին։ Այդ ձևաչափում երկրները կկարողանան քննարկել էներգետիկային, հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/13/46982206_66:0:1307:931_1920x0_80_0_0_c9bde47abc7953944fa905a1ff4c0856.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայաստան, իրակլի ղարիբաշվիլի
վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայաստան, իրակլի ղարիբաշվիլի
Հարևանության խաղաղ նախաձեռնությունն ուղղված չէ առկա ձևաչափերի փոփոխմանը. Ղարիբաշվիլի
Թբիլիսին ողջունել է Ադրբեջանի նախագահի` Հարավային Կովկասում եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու գաղափարը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է աջակցելու խաղաղ քաղաքականությանն ու վստահեցնում է, որ Թբիլիսիի առաջարկած հարևանության նախաձեռնությունն ուղղված չէ արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերի փոփոխմանը կամ խոչընդոտելուն։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Մուխրանիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք նաև իրավիճակը տարածաշրջանում, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերեկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Դա մեզ մեծ հույս է ներշնչում», – ասել է Ղարիբաշվիլին։
Նա կրկին նշել է, որ Թբիլիսին հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ իր քաղաքականությունը շարունակելու հարցում։
Ղարիբաշվիլին ողջունել է նաև Հարավային Կովկասում եռակողմ բանակցային հարթակ ստեղծելու Ալիևի գաղափարը։
Հիշեցնենք, որ Պրահայում հոկտեմբերին Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Բաքու–Թբիլիսի–Երևան հարթակի ստեղծման կարևորության մասին։ Այդ ձևաչափում երկրները կկարողանան քննարկել էներգետիկային, հաղորդակցություններին առնչվող հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։