00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական փորձը հետաքրքիր է. ՌԴ-ի գիտնականները կհամագործակցեն օրգանական քիմիայի բնագավառում

© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովը
ՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովը - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Բաժանորդագրվել
Ռուսական կողմը խոսել է գիտության տարբեր ոլորտներում հայ գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության հեռանկարների մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուս գիտնականները հետաքրքրված են մի շարք ոլորտներում Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ, առաջին հերթին խոսքն օրգանական քիմիայի մասին է։ Հայ մասնագետներն այս ոլորտում յուրահատուկ փորձ ունեն, որը շատ հետաքրքիր է ու բարձր է գնահատվում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց Ն.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական ակադեմիայի անդամ (Academia Europaea) Վալենտին Անանիկովը:
Նա և մի շարք այլ ռուս գիտնականներ Հայաստանում են՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովին։
© Sputnik / Aram NersesyanՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովը
Армяно-российская конференция, посвященная 15-летию основания Научно-технологического центра органической и фармацевтической химии НАН РА Химия в Армении  (24 октября 2022).Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
ՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովը
Անանիկովի խոսքով՝ երկու երկրների գիտնականների միջև համագործակցությունն ակտիվորեն զարգանում է վերջին երկու տարիների ընթացքում: Այս ընթացքում մի քանի թեմատիկ միջոցառումներ են անցկացվել։ Ռուս գործընկերները պատրաստվում են այցելել Հայաստանում առաջատար գիտակրթական կազմակերպություններ։
«Մենք ուզում էինք օգտվել այն գիտական ներուժից, որը կա ռուս և հայ գիտնականների շփումներում։ Այդ ներուժը միշտ էլ եղել է, սակայն այն հիմա վերաիմաստավորվում է», - ասաց Անանիկովը։
Նա ընդգծեց, որ առաջնահերթությունը գիտակրթական շփումների հաստատումն է, որոնք ենթադրում են կրթական ծրագրերի փոխանակումներ`ստաժավորման, ուսուցման շրջանակում, նպատակային ասպիրանտուրայի նախագծեր: Դա թույլ կտա Հայաստանի երիտասարդ տաղանդավոր գիտնականներին այցելել ռուսական գիտակրթական կազմակերպություններ, գրել իրենց թեկնածուական աշխատանքները, պաշտպանել ատենախոսությունները, կուտակված փորձով վերադառնալ Հայաստան և փոխադարձ շփումներ հաստատել։
© Sputnik / Aram NersesyanՌուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական ակադեմիայի անդամ (Academia Europaea) Վալենտին Անանիկովը
Академик Российской академии наук Валентин Анаников - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական ակադեմիայի անդամ (Academia Europaea) Վալենտին Անանիկովը
Նախատեսվում է համագործակցության հետագա զարգացում, ինչը թույլ կտա ստեղծել հեռանկարային ապրանքներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ուղղված նոր արդյունաբերական գործընթացների ներդրմանը։
«Հայ գործընկերները յուրահատուկ փորձ ունեն կոնկրետ ոլորտներում՝ օրգանական քիմիա, դեղագործական քիմիա։ Մի շարք նյութերի մշակման առումով այդ փորձը բարձր է գնահատվում», - ասաց Անանիկովը։
Անանիկովն անդրադարձավ նաև բժշկության ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, մասնավորապես՝ օնկոլոգիական հիվանդությունների բուժմանը վերաբերող հարցերին:
Նրա խոսքով՝ Հայաստանում հակաքաղցկեղային դեղամիջոցների ստեղծման ուղղությամբ շատ լավ մշակումներ կան։ Խնդիրը պետք է դիտարկել էկոլոգիական իրավիճակի համատեքստում, որը նաև վերլուծություն է պահանջում:
«Համակարգային լուծումներ են անհրաժեշտ գիտության զարգացման կոմիտեների, ակադեմիաների փոխգործակցության մակարդակով։ Նման համալիր ծրագիրը հեռանկարում շատ պահանջված կլինի», - ընդգծեց նա։
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմն ակտիվորեն աշխատում է ռուս մասնագետների հետ: Ներկայումս երկու-երեք համատեղ նախագծեր են մշակվում։
Նրա խոսքով՝ Անանիկովը և այլ գիտնականները Հայաստան են ժամանել համագործակցության ու զարգացման նոր հնարավորություններ գտնելու համար, մասնավորապես՝ օրգանական քիմիայի ոլորտում:
Հակոբյանը կարևորում է նման միջոցառումները։ Կարծում է, որ դրանք կհետաքրքրեն երիտասարդ մասնագետներին, որոնք մի շարք պատճառներով հրաժարվում են գիտությամբ զբաղվել։
© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովը
Армяно-российская конференция, посвященная 15-летию основания Научно-технологического центра органической и фармацевтической химии НАН РА Химия в Армении (24 октября 2022).Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
ՀՀ ԳԱԱ «Քիմիան Հայաստանում» Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հայ-ռուսական համաժողովը
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ ստորագրվեց։
Այս պահին իրականացվում է 38 պետական նախագիծ, ավելի քան 100 դրամաշնորհային նախագիծ տարբեր ուղղություններով։ Ճանապարհային քարտեզը ենթադրում է համատեղ հետազոտություններ մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, մեխանիկայի, կենսատեխնոլոգիայի, բնական գիտությունների և այլ ոլորտներում:
Լրահոս
0