00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը ոսկե սարեր է խոստանում, Հայաստանը կռվում է հողմաղացների դեմ, իսկ Ռուսաստանը...

© Sputnik / Andranik GhazaryanՀայկական եռագույնը նորակառույցի ֆոնին
Հայկական եռագույնը նորակառույցի ֆոնին - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Հայկական եռագույնը նորակառույցի ֆոնին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հավանական խաղաղության պայմանագրին և Ռուսաստանի ու Արևմուտքի տարածաշրջանային հակասություններին ու շահերին։
- Արդեն բացահայտ խոսվում է այն մասին, որ մինչև այս տարվա վերջ կարող է ստորագրվել Երևանի և Բաքվի միջև, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը։ Կարո՞ղ է արդյոք գտնվել փաստաթղթի բալանսավորված տարբերակ, որը կներառի թե ՛ ռուսական, թե ՛ արևմտյան շահերը մեր տարածաշրջանում։
- Հիմա դժվար է նման հավասարակշռված մոտեցում գտնել, որովհետև եթե նախկինում ակտիվորեն գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այդ խմբում ներկայացված էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, այսինքն՝ նույն կառույցում համագործակցում էին Ռուսաստանն ու Արևմուտքը, ապա այսօր դե յուրե այդ խումբը գոյություն ունի, բայց դե ֆակտո չի գործում։ Բացի այդ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբում են, այսօր հանդես են գալիս որպես հակամարտության կողմ Ուկրաինայում և ուղղակիորեն զինում և ֆինանսավորում են Կիևին։
© Sputnik / Asatur Yesayants Asatur YesayantsԳարիկ Քեռյան
Политолог Гагик Керян (18 октября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Գարիկ Քեռյան
Նման պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է որոշակի հավասարակշռված լուծում գտնել հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաև այս համատեքստում տարածաշրջանային հարցերի մասով, որպեսզի դա բխի թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի շահերից։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մնում են չլուծված սահմանազատման և սահմանագծման հարցերը, և այդ մասով կողմերը դեռևս ոչ մի քայլ առաջ չեն գնացել։ Չլուծվեց նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման հետ կապված հարցը, որովհետև այդ հարցում Բաքուն բոլորովին այլ մոտեցում ունի, իսկ Երևանինն այլ է։ Մեղմ ասած՝ Արևմուտքն ինչ մոտեցում ունի այս հարցում, ինձ համար բոլորովին անհայտ է։ Բայց ես լսել եմ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ այդ հաղորդակցության ուղիները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով նրանք անցնում են։ Այսինքն՝ ռուսական կողմի դիրքորոշումն այս կամ այն կերպ հայտնի է հանրությանը։ Ինձ ոչինչ հայտնի չէ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշման մասին։
- Դուք նշեցիք, որ ռուսական կողմը հայտարարում է, թե Սյունիքում ճանապարհը պետք է լինի Հայաստանի հովանու ներքո, իսկ Թուրքիան՝ ի դեմս Չավուշօղլուի և մյուսների, խոսում է այն մասին, որ այդ ճանապարհը պետք է ունենա Լաչինի միջանցքի ձևաչափ։ Որքանո՞վ է այս հարցը Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերի գոտում։
- Ես չեմ կարող ասել, թե ինչ են մտածում Վաշինգտոնում և Փարիզում այս կապակցությամբ։ Միգուցե նրանք ինչ-որ բան են պլանավորում և այդ մասին հայտնել են Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում բանակցությունների կուլիսներում։ Հետաքրքիր է, որ ամեն անգամ Բրյուսելում ժամեր տևած բանակցություններից հետո դրանց բովանդակության վերաբերյալ հստակություն չկա։ Մենք ոչինչ չենք լսում, բացի ընդհանուր հայտարարություններից։ Փոխարենը տեղի է ունենում հերթական էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին։ Վերջինս աղետալի հետևանքներ ունեցավ՝ 207 զոհ հայկական կողմից բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո։
Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա մենք ընդհանուր առմամբ գիտենք Ռուսաստանի դիրքորոշման մասին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Երևանում հայտարարել է, որ ռուսական կողմը Սյունիքում այդ հաղորդագրությունը դիտարկում է ոչ որպես միջանցք, ոչ էլ ճանապարհ, այլ միջանկյալ ուղի, որտեղ անցումային փուլում Նախիջևանի և Ադրբեջանի միջև պետք է հեշտացվեն մաքսային և հարկային ստուգումները։
Եվ ես ենթադրում եմ, որ այս ճանապարհային հաղորդակցությունը Սյունիքում գտնվելու է ռուսական կողմի վերահսկողության տակ, քանի որ հենց Ռուսաստանն է հանդիսանում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական մոդերատորը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Եվ դա միանգամայն հասկանալի և տրամաբանական է, քանի որ Լաչինի միջանցքը նույնպես գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ։
Այսօր ակտիվորեն շրջանառվում են մանիպուլյատիվ լուրեր այն մասին, թե իբր Ռուսաստանը Հայաստանից պահանջում է Սյունիքում միջանցք, իսկ Արևմուտքն աջակցում է Երևանին, որպեսզի դա չլինի։ Ռուսաստանի իմիջի վարկաբեկման այս աշխատանքն իրականացվում է որոշ հակառուսական ԶԼՄ-ների և, այսպես կոչված, քաղաքագետների կողմից։ Եթե դա իսկապես այդպես լիներ, ապա Արևմուտքը կարող էր կոնկրետ հայտարարություն անել, որ իրենք դեմ են Սյունիքում նման միջանցքին, բայց նման հայտարարություններ չեն եղել և չկան։
- Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս հայտարարեց, որ մինչև այս տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Որքանո՞վ է դա իրատեսական, մենք կարո՞ղ ենք ասել, որ դա կապիտուլյացիոն ակտ կլինի Հայաստանի համար։
- Քանի որ Մինսկի խումբը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, անգործության է մատնվում, Արևմուտքն ամեն կերպ փորձում է Մինսկի ձևաչափը փոխարինել բրյուսելյանով, որում ռուսական կողմը չկա։
Դա մի տեսակ անհեթեթություն է։ Փարիզում, Բրյուսելում և Վաշինգտոնում հայտարարում են, որ կողմերը պետք է հավատարիմ մնան 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրին։ Բայց դա եռակողմ համաձայնագիր է, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Եթե դուք ստեղծում եք մի ձևաչափ, որից, մեղմ ասած, դուրս է մղվում մոդերատոր պետությունը, միջնորդը, խաղաղապահ գործառույթներ իրականացնող պետությունը, այդ դեպքում ինչպես եք պատկերացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահպանումը։
Հարավային Կովկասում նախաձեռնությունը զավթելու Արևմուտքի փորձերը պայմանավորված են նրանով, որ այդ տարածաշրջանում կան մի քանի ռուսական ռազմաբազաներ՝ Գյումրիում, Ղարաբաղում, Հարավային Օսիայում, Աբխազիայում: Գումարած ռուսական կողմի համագործակցությունն Իրանի հետ, ինչպես նաև Թուրքիայի չմիավորումը հակառուսական պատժամիջոցներին և նրա համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Դա տեղ չի թողնում Արևմուտքի ազդեցության համար, ինչը անհանգստացնում է արևմտյան ստրատեգներին։
Այս ամենի հետևում մենք տեսնում ենք հստակ աշխարհաքաղաքական շահեր։ Արևմուտքում շտապում են առանց Ռուսաստանի որևէ խաղաղ պայմանագրի ստորագրման գնալ, այնպիսի իրավիճակ ստեղծել, որ վերանա ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը։ Նոյեմբերի համաձայնագրում նշված է խաղաղապահների ներկայության ժամկետը «մինչև հինգ տարի», այլ ոչ թե «հինգ տարի»: Բնականաբար, այս կամ այն ձևով խաղաղության պայմանագիր կնքելուց հետո տարածաշրջանում կարող են «հրաժեշտ տալ» խաղաղապահներին։
Արևմուտքը պարզ սկզբունք ունի. որքան շատ լինեն հակամարտող օջախները Ռուսաստանի շուրջ, այնքան ավելի շատ շանսեր կան, որ նա կկարողանա լուծել իր հարցերը Ռուսաստանի հետ ուկրաինական ուղղությամբ։
Պետք չէ ենթադրել, որ Արևմուտքը նպատակ ունի երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում կամ լուծել Ղարաբաղի կարգավիճակը։ Նա ոչ մի կերպ չի մեկնաբանում, թե ինչ ապագա է տեսնում Ղարաբաղի հարցում, թեև ես շատ լավ հասկանում եմ, որ Արևմուտքը երբեք Ղարաբաղը չի ճանաչի Ադրբեջանից դուրս։ Եթե Արևմուտքը Ղարաբաղը ճանաչեր որպես առանձին միջազգային սուբյեկտ, ապա նրանք կանեին վերջին 25-30 տարիներին։
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել եռակողմ ձևաչափով. Կոպիրկին
Դրան գումարած՝ արևմտյան երկրները գազային համաձայնագրեր են ստորագրում, նետվում են Ադրբեջանի գիրկը, որը նրանց համար «վստահելի գործընկեր» է դարձել։ Եթե նրանք փոքր-ինչ մտահոգվեին, գոնե Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների տարրական պահպանման կապակցությամբ, գազային պայմանագրեր չէին ստորագրի Բաքվի հետ։ Այդ կապակցությամբ Արևմուտքում Ալիևին ամեն ինչ թույլ են տալիս և երբեք Ադրբեջանի դեմ Արևմուտքը որևէ պատժամիջոցներ չի ընդունել։ Փոխարենը Արևմուտքը կառուցել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարներ, իսկ այժմ էլ նոր գազային համաձայնագրեր են կնքում Ալիևի հետ։
Այս ամենը ցույց է տալիս, որ բոլոր այն քայլերը, որոնք Արևմուտքն անում է առաջին հայացքից դրական են, բայց երբ խորանում ես, պարզ է դառնում, որ դա հակառուսական քաղաքականություն է, այլ ոչ թե հարցի լուծում։
- Թվում է, թե Հայաստանի իշխանություններն ավելի շատ կողմնակից են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան ձևաչափին, իսկ Ալիևն ավելի ճկուն քաղաքականություն է վարում և հանդես է գալիս ռուսամետ դիրքերից։ Ինչի՞ կարող է հանգեցնել Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն այս համատեքստում մոտ ապագայում, և արդյո՞ք դա վտանգավոր չէ մեր երկրի համար։
- Այսօր Ալիևի և Էրդողանի հռետորաբանության ու քաղաքականության մեջ զգալիորեն աճել է ռուսամետ բաղադրիչը՝ նույնիսկ ավելին, քան հայկական պետության ղեկավարների մոտ։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանում չեն գիտակցում իրենց շահերը, կամ կարծում են, որ կարելի է հաշվի չառնել Հայաստանի դերը Մոսկվայի համար։
Մենք գիտենք, որ Թուրքիան ոչ մի կերպ չի կարող Ռուսաստանի դաշնակիցը լինել։ Դա բացառվում է։ Վերջին 200 տարում Ռուսաստանն ու Թուրքիան ավելի քան 10 անգամ պատերազմել են։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, երբ սրվում են հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինքնաբերաբար տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ Ես խոսում եմ միայն Թուրքիայի մասին, քանի որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը փոխանցել է Անկարայի վերահսկողությանը։
Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը Արևմուտքի հետ հարաբերությունների սրման ֆոնին թելադրված է ազգային շահերով։ Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, և էթնո-քաղաքական հակամարտությունների լուծումը առաջնահերթությունների շարքում չէ։
Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, որը պատժամիջոցների շրջանցման ուղիներ է փնտրում։ Իր հերթին Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ բարյացակամ դիրքորոշում որդեգրելով։
Այս իրավիճակում հասել է ադրբեջանա-թուրքական տանդեմի աստեղային ժամը։ Նրանք հասկանում են, որ այսօր Ռուսաստանն իրենց կարիքն ունի և բարեհաճություն կցուցաբերի իրենց քմահաճույքներին և կփնտրի դրանց բավարարման ուղիներ։
Ռուսաստանի գլխավոր ճակատը Ուկրաինան է, որի տարածքում ռուսական բանակին դիմակայում են հավաքական Արևմուտքի ուժերը։
Հայոց պետականության կայացումը տեղի է ունեցել ոչ թե Օսմանյան կայսրության կամ Պարսկաստանի տարածքում, այլ այն տարածքում, որը գտնվում էր Ռուսական կայսրության տիրապետության տակ։ Եվ հայկական պետությունը զարգացավ հենց Ռուսաստանի ազդեցության գոտում։
Արևմուտքը չի կարող Հայաստանին ռազմական կամ նյութական ռեսուրսներ առաջարկել. քաղաքագետ
Դեռ ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից ռուսական կողմը միշտ փորձում է գտնել լուծումներ, որոնք հաշվի կառնեն Հայաստանի շահերը։
Շատ էին խոսում Արևմուտքն այն է, Արևմուտքը այս է։ Իսկ ո՞ւմ շնորհիվ ադրբեջանական բանակը չի մտնում Ստեփանակերտ։ Ում բանակն է այնտեղ կանգնած: Ինչու ադրբեջանական բանակը չի գրավում Լեռնային Ղարաբաղը, ով է պահպանում հայ-թուրքական սահմանը, ինչ-որ մեկը հաշվարկե՞լ է, թե որքան է ծախսում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում զորքերի և ռազմական տեխնիկայի տեղակայման ու պահպանման համար։ Քանի՞ դոլար է ծախսել Արևմուտքը Հայաստանում իր ռազմական ներկայությունն ապահովելու համար։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա վերջինս դեռ սուլթան Աբդուլ Համիդի ժամանակներից հայամետ դիրքորոշում է որդեգրել։ ԱՄՆ-ն էլ միշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերել մեզ։ Հայ ժողովուրդը միշտ բարձր բարոյական գնահատական է տվել և շնորհակալություն հայտնել այդ օգնության համար։
Սակայն արևմտամետ լսարանը փորձում է վիճարկել Ռուսաստանի դերը, և կեղծ ուղերձ է տարածում այն մասին, թե իբր Հայաստանի շահերը երբեք չեն համընկել Ռուսաստանի շահերի հետ։ Դա ծիծաղելի է: Այս մարդիկ պարզապես չգիտեն պատմությունը:.
- Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից, իսկ մեր իշխանությունները վերջին շրջանում տեղի ու անտեղի քննադատում են ՀԱՊԿ-ին։ Արդյունքում ՀԱՊԿ-ում Հայաստանի տեղը կարող է զբաղեցնել Ադրբեջանը, Իսկ Հայաստանը միայնակ կմնա անվտանգության որևէ համակարգից դուրս։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի պայքարը հիշեցնում է Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Մենք մտնում ենք պայքարի մեջ՝ չհասկանալով, թե հանուն ինչի ենք մենք պայքարում, այսինքն՝ ինչ կտա մեզ ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Ընդ որում, ՀԱՊԿ-ն այնքան զարգացած կազմակերպություն չէ, որքան ՆԱՏՕ-ն։ Ինչ-որ չափով կարելի է համաձայնել նաև այն դժգոհության հետ, որ ՀԱՊԿ-ում երկրներ են, որոնք երբեմն ավելի լավ են վերաբերվում Ադրբեջանին, քան Հայաստանին։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ բելառուսական, ղազախական, ղրղզական կամ տաջիկական զորքերը կպայքարեն Հայաստանի համար։ Դա անտրամաբանական է ։
Բայց մենք մոռանում ենք, որ ՀԱՊԿ–ը ռուսակենտրոն կառույց է, որ այն ստեղծվել է Ռուսաստանի կողմից։ Եվ սա այն գործիքներից մեկն է, որով Ռուսաստանը փորձում է ապահովել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում ՝ ի հակակշիռ Արևմուտքի։ Արդյոք ՀԱՊԿ-ի կառուցվածքը բավական զարգացած է, արդյոք այն արդյունավետ է գործում, արդյոք նրա անդամները գալիս են միմյանց օգնության, պետք է երկրորդական նշանակություն ունենան Հայաստանի համար։ ՀԱՊԿ–ում մեզ համար ամենակարևորը հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն է։
«Հակա-ՀԱՊԿ» հիվանդությամբ տառապողները չեն կարողանում հասկանալ, որ այստեղ հարցը ոչ թե Հայաստանի անդամակցությունն է այդ ռազմական դաշինքին, այլ դրա արդյունավետությունը։ Իսկ ՀԱՊԿ-ի դեմ ցանկացած գործողություն Մոսկվայում ընկալվելու է որպես հակառուսական քայլ, չէ որ այդ կառույցը ստեղծել է Ռուսաստանը, և նրան այսօր դա շատ է պետք։
- Որոշ ուժեր խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչպես նաև պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ դաշինքից, քանի որ իբր հենց Ռուսաստանը մեզ թույլ չի տալիս զարգանալ, իսկ փոխարինման կգան ՆԱՏՕ-ի ուժերը և իրենց բազաները կտեղադրեն հայ-թուրքական սահմանին
- Այսօրվա իրավիճակը հիշեցնում է 1920-21 թվականների իրադարձությունները: Ես հիշում եմ Կարլ Մարքսի խոսքերը, որ «բոլոր մեծ համաշխարհային-պատմական իրադարձություններն ու անհատականությունները կրկնվում են երկու անգամ ՝ առաջին անգամ որպես ողբերգություն, իսկ երկրորդը ՝ որպես ֆարս»: Այն ժամանակ, ավելի քան հարյուր տարի առաջ, ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը և նրա տեղակալ Լև Կարախանը (Լևոն Կարախանյան) հայ-թուրքական սահմանը պաշտպանելու նպատակով հայկական կառավարությանը առաջարկում էին թույլատրել ռուսական զորքերի մուտքը Հայաստան, և երաշխավորում էին 1914 թվականի սահմանները, այսինքն ՝ Հայաստանի տարածքը կարող էր կազմել 70-80 հազար քառակուսի կիլոմետր, և, ամենայն հավանականությամբ, դրականորեն կլուծվեր Նախիջևանի՝ Հայաստանին միանալու հարցը։
ՀՀ–ն «կռվախնձոր» է դառնում Արևմուտքի և ՌԴ–ի միջև․ քաղաքագետը` Մակրոնի հայտարարության մասին
Միևնույն ժամանակ Արևմուտքում առաջարկել են 160 հազար քառ.կմ, 500 կմ ծովի ափ, լողափ Տրապիզոնում։ Շատերը նույնիսկ երազում էին Միջերկրական ծով դուրս գալու մասին և այլն, և հայկական կառավարությունը անխելամտորեն գնաց այդ ճանապարհով։ Արդյունքում ստացանք մինչև 29 հազար 800 քառ. կմ հատված տարածք։ Մեզ արևմտյան ճանապարհը հանգեցրեց աղետի։ Այնուամենայնիվ, այն 29 հազարը, որոնք մնացին, հաջողվեց պահպանել ռուսական բանակի շնորհիվ։ Եթե չլիներ խորհրդայնացում, չէր լինի նաև այն, ինչ կա այսօր։
Այսօր շատ նման իրավիճակ է ստեղծվել։ Արևմուտքում խոստանում են «ոսկե լեռներ», փայլուն հեռանկարներ։ Եթե մենք չկարողանանք դասեր քաղել պատմությունից, մեզ սպասում են հերթական տարածքային կորուստները։ Հայ ժողովուրդը պետք է առաջնորդվի Realpolitik-ով, այլ ոչ թե դատարկ խոստումներով։
Լրահոս
0