00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմկահարույց ինքնասպանության արձագանքները. ինչո՞ւ ենք իրար այսքան ատում

© Sputnik / Andranik GhazaryanԴավթաշենի կամուրջ
Դավթաշենի կամուրջ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Բաժանորդագրվել
Մարդաբանն ու հոգեբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել են Երևանում օրեր առաջ 2 տղայի ինքնասպանության դեպքի արձագանքներին։ Նրանք կարծում են, որ մեր հասարակությունը հանդուրժող չէ, մոտեցումներում ծայրահեղ է։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սոցցանցերի քննարկումներն այն մակարդակում, որոնք հիմա են տեղի ունենում, առհասարակ որևէ ճանապարհ չեն հարթում և որևէ խնդիր չեն լուծում, հակառակը, դրանք այլ խնդիրներ են ստեղծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը` անդրադառնալով 2 տղաների ինքնասպանության` մեծ աղմուկ հանած դեպքի արձագանքներին։
Օրեր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ երկու տղա, որոնք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են, ինքնասպանություն են գործել` նետվելով կամրջից։ Տղաներից մեկն անչափահաս էր։ Դեպքը սոցցանցերում բավական քննարկվեց: Կարծիքները խիստ հակասական էին, ծայրահեղ, մարդիկ անգամ դեպքը մոռացած` իրար էին քննադատում ու դատում։
«Այսօր, ցավոք, մարդկանց առիթ է պետք ագրեսիան դրսևորելու, սերը պակասել է առհասարակ։ Մենք ի սկզբանե չենք սովորում արտահայտել մեր վերաբերմունքը, կարծիքը։ Այսինքն` մեզ դա չեն սովորեցնում, քանի որ մանկապարտեզում, դպրոցում մեզ պարտադրում են կարծիքներ, կարծրատիպեր։ Իսկ երբ մեր իրական վերաբերմունքը հաճախ չի համապատասխանում պարտադրվածին, որոշակի բացասական հույզեր են առաջանում, որոնք սովորում ենք ճնշել։ Ի վերջո, երբ մեր իրական «ես»-ի և սոցիալական դիմակի միջև պատնեշ է առաջանում, դա վերածվում է ագրեսիայի»,–ասում է Մանուկյանը։
Նրա խոսքով` մարդիկ շատ լավ գիտեն՝ չկառավարվող զայրույթն ինչպես արտահայտել, սակայն չգիտեն դրական վերաբերմունքն ու ջերմությունն ինչպես արտահայտել։ Բացի այդ, ըստ հոգեբանի, մենք մի շարք հարցերի շուրջ դատողություններ ենք անում` դրանց մասին որևէ պատկերացում չունենալով։
Սակայն մասնագետը նկատում է` մեր հասարակությունն այսօր առողջ չէ` մի շարք տրավմաների միջով ենք անցել, որոնք շատերը դեռ չեն հաղթահարել և չեն էլ սկսել հաղթահարման ճանապարհը։ Ագրեսիվ վարքն այդ ցուցիչներից մեկն է։
«Տղաների ինքնասպանության հարցի շուրջ յուրաքանչյուրը հարկ համարեց իր կարծիքը հայտնել, բայց արդյոք դրա կարիքը կար։ Այսինքն` արդյոք սա այն պահն ու խնդիրն էր, որի առնչությամբ մարդկանց անձնավորելով պետք է խոսենք։ Երբ խոսքը վերաբերում է ինքնասպանությանը, այս աստիճան թեման շահարկելու անհրաժեշտություն չկա, և նման հարցերը սոցհարթակների քննարկումներով չեն կարող լուծվել»,–ասում է Մանուկյանը։
Երևանում՝ Դավթաշենի կամրջի տակ, դիեր են հայտնաբերվել
Նա նշում է, որ այլ հարց կլիներ, եթե երևույթի մասին խոսվեր` թույլ տալով, որ այլ կարծիք էլ գոյություն ունենա։ Սակայն միմյանց վիրավորելու, իրար կարծիքը զրոյացնելու փորձերն ընդունելի չեն, և դրա ամենաբացասական ազդեցությունն ավելի երիտասարդ սերնդի վրա է լինելու, քանի որ նրանք էլ այդպես են սովորելու իրենց տեսակետն առաջ տանել։
Ինչ վերաբերում է հենց սոցցանցերում նման թեմաների արծարծմանը, ապա հոգեբանը նշում է, որ հարցն այն է, որ այդ հարթակում ցանկացած պահի, երբ օգտատերը զգում է, որ իր փաստարկները կամ հակափաստարկները թույլ են, կարող է ուղղակի խզել կապը բանավիճողի հետ և վերջ։ Բացի այդ, սոցցանցերը հնարավորություն են տալիս մարդուն իր դիմակն ավելի հարմարավետ տարբերակով կրել և դրա տակ «ապահովվածություն» զգալ։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էլ իր հերթին կարծում է, որ հասարակությունը պետք է ունենա երևույթները տարբերելու և իրար հանդուրժելու հատկություն։ Սակայն մեր հասարակությունը շատ հարցերի նկատմամբ ունի անկիրթ, նեղմիտ մոտեցում։

«Հասարակության մեջ կա խումբ, որ միայն մեկ ձև է պատկերացնում աշխարհը, այսինքն` նրանց համար մեկ ճիշտ գոյություն ունի։ Եվ եթե ինչ–որ բան նրանց իմացած ճիշտ ձևից տարբերվում է, նրանք պարզապես պատրաստ չեն դրան նայել այլ տեսանկյունից։ Այս դեպքում էլ առաջանում է ատելության խոսքը, քանի որ նրանցից տարբերվող որևէ երևույթ դիտարկում են մի բան, որը պետք է ոչնչացնել, որովհետև վտանգ են տեսնում իրենց արժեքների, աշխարհընկալման համար։ Ուստի ցանկացած տարբերվող բան նման մարդիկ վտանգավոր են համարում»,–ասում է Թադևոսյանը։

Նրա խոսքով` սոցցանցերում երիտասարդների ինքնասպանության դեպքին նման վերաբերմունքը սպասելի էր, քանի դեռ հասարակությունում կան ամեն ինչին միայն մեկ դիտանկյունից մոտեցող խմբեր։ Այս ամենը, ըստ մասնագետի, սպասելի վարքագիծ էր։
Մյուս կողմից, ըստ Թադևոսյանի, շատերը, որոնք իրենց ազատ են համարում, այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ է նշանակում ազատություն.
«Ազատությունն առաջին հերթին հնարավորություն է ամեն ինչին նայել տարբեր դիտանկյունից, հակառակ դեպքում մարդիկ ձևականորեն են իրենց ազատ համարում։ Մեր հասարակության մեջ ազատներն այնքանով են ազատ, որքանով խնդիրը չի մոտենում իրենց համար անընդունելի կետի։ Իսկ երբ մոտենում է, այդ ժամանակ նույնչափ ագրեսիվ են դառնում, ինչպես նեղմիտ և դոգմատիկ հայացքներ ունեցողները։ Ընդհանուր առմամբ` հիմա գործ ունենք տգիտության ծանր դրսևորման հետ»։
Զանգել է ԱԻՆ, ասել` ինքնասպանություն է գործելու. նրան մահացած են գտել Երևանի բնակարանում
Մարդաբանը հավելում է, որ շատ էական հարցեր առաջ են գալիս կրթության պակասից ու դաստիարակությունից։ Թադևոսյանն ասում է` հասարակությունում հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք կրթվել և դաստիարակվել են այնպես, որ չեն նկատում մյուսներին, բացի իրենցից։ Այսինքն` այնքան նեղ է երևույթները գնահատելու դիտանկյունը, որ այլ կարծիք չեն ընդունում։
Իսկ եթե ուզում ենք զարգացող հասարակություն լինել, ապա, ըստ մասնագետի, պետք է հասկանանք, որ զարգացումը միայն տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն ունենալը չէ։ Նրա խոսքով` պետք է որպես հասարակություն ներսում գտնենք մեխանիզմներ, որոնք հնարավոր կդարձնեն շատ տարբեր լինելով հանդերձ` ապրել համակեցության ընդհանուր կանոններով, այլ ոչ թե դիմացինի մահը ցանկանալ, եթե նա չի կիսում տեսակետդ։
Լրահոս
0