Կարմիր բլուրից հայտնաբերված եզակի գտածոն կարևոր է ոչ միայն Հայաստանի համար. Բադալյան

Միքայել Բադալյանը Կարմիր բլուրում
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ֆինանսավորման բացակայության պայմաններում անգամ հնագետները շարունակում են աշխատել և նոր հայտնագործություններ անել։ Նրանց օգնում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կամավորները։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Մ.թ.ա. 7-րդ դարի բավականին մեծ կառույցի ավերակներ են հայտնաբերվել Երևանի Կարմիր բլուրի տարածքում հնագույն բնակավայրերից մեկի պեղումների ժամանակ։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գտածոն չափազանց կարևոր է համարում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։

Կարմիր բլուրը
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրի տարածքում պեղումները հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը սկսել է 2019 թվականին։ 2021 թվականից հայկական կողմը պեղումները շարունակել է բերդի մուտքից հարավ-արևելք, ավստրիացի գործընկերները` դեպի հարավ-արևմուտք։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ խոսքը տպավորիչ կառույցի մասին է` պատերով, սալարկված հատակով, հենասյուներով։ Պեղումները շարունակվեցին նաև 2022 թվականին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Միքայել Բադալյանը ասաց, որ երեք վարկած կա, թե ինչ կարող է թաքնված լինել հողի շերտերի տակ` շուկա, քարավանատուն կամ թագավորական ախոռ։ «Այդ կառույցի նմանը Հայաստանում չկա։ Սա քարե շենք է` սալարկված հատակով։ Մենք ձի կապելու օղեր ենք հայտնաբերել, ինչպես նաև կենդանիների ոսկորներ: Բացի այդ, խոշոր հրդեհի հետքեր կան»,-ասաց Բադալյանը։

Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` բազմաթիվ շերտերը վկայում են, որ հրդեհից հետո տարածքը վերականգնվել է։ Բադալյանը հիշեցրեց, որ Կարմիր բլուրն Ուրարտուի առևտրատնտեսական կենտրոններից մեկն է եղել, որը առևտրային կապեր է պահպանել հարևան երկրների հետ։ Տրամաբանական է, որ բերդի մոտ շուկա կամ քարավանատուն կկառուցվեր։
Նույն պատճառով Բադալյանն ավելի քիչ հավանական է համարում ախոռի տարբերակը, սակայն նշում է, որ դա ցույց կտա բազմակողմանի փորձաքննությունն ու մանրամասն ուսումնասիրությունը։

Կարմիր բլուրի գտածոները
© Sputnik / Aram Nersesyan
Շինությունն իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի հայկական քարավանատուն (մեկ դահլիճով եռանավ ճարտարապետություն)։
Բադալյանը պնդում է, որ շատ դժվար կլինի հստակեցնել` քարավանատուն է եղել, թե շուկա, քանի որ այս երկու կառույցները գործառույթներով բավականին մոտ են միմյանց։
«Եթե այն վարկածը, որ հայտնաբերված կառույցը շուկա է ծառայել, հանկարծ հաստատվի, ապա այդ կառույցը կհամարվի ուրարտական դարաշրջանի ամենահին շուկան, որը հայտնաբերվել է մեր երկրի տարածքում։ Ինչ էլ լինի, դա շարունակականության մասին է վկայում և ծառայում է որպես Հայկական լեռնաշխարհի տարածքում ժամանակին գոյություն ունեցած մեծ կայսրության գոյության հաստատում»,-ասում է նա։
«Եթե այն վարկածը, որ հայտնաբերված կառույցը շուկա է ծառայել, հանկարծ հաստատվի, ապա այդ կառույցը կհամարվի ուրարտական դարաշրջանի ամենահին շուկան, որը հայտնաբերվել է մեր երկրի տարածքում։ Ինչ էլ լինի, դա շարունակականության մասին է վկայում և ծառայում է որպես Հայկական լեռնաշխարհի տարածքում ժամանակին գոյություն ունեցած մեծ կայսրության գոյության հաստատում»,-ասում է նա։

Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում
© Sputnik / Aram Nersesyan
Հնագետները դեռ պետք է ուսումնասիրեն 14x40 մետր մակերեսով տարածք:
Ու չնայած ֆինանսավորում դեռ չկա, բայց թանգարանի կոլեկտիվը շարունակում է աշխատել։ Արշավախմբին միացել է Հայաստանի Ազգային ճարտարապետաշինարարական համալսարանը։ Բուհի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին, իսկ կառույցի ճարտարապետության ուսումնասիրությունը, որը հենց իրենք էլ պետք է պեղեն, կդառնա նրանց թեզի թեման։

Ռուս գործընկերները օգնում են հայ հնագետներին Կարմիր բլուրում
© Sputnik / Aram Nersesyan
Հայ հնագետներին միացել են նաև ռուսաստանցի գործընկերները։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հողագիտության ֆիզիկաքիմիական և կենսաբանական խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Տատյանա Խոմուտովան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հետազոտության համար հողի նմուշներ են վերցրել։
«Հողն իր հատկություններում պահպանում է ինչպես մարդկային գործունեության վկայությունները, այնպես էլ կենդանիների ներկայության հետքերը»,-ասաց Խոմուտովան:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Հողագիտության ֆիզիկաքիմիական և կենսաբանական խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Տատյանա Խոմուտովան Հայաստանում
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` հողի նմուշներ վերցրել են ինչպես հայտնաբերված կառույցի սահմաններից դուրս, այնպես էլ ամբողջ սրահի սյուների տակից և պատերի մոտից:
Խոմուտովան նշեց, որ անցյալ տարվա պեղումներից ստացված երկու նմուշները ցույց են տվել, որ սրահում միայն մարդիկ են գտնվել, իսկ ահա դրան հարող գոտում կենդանիներ են եղել:

Կարմիր բլուրում իրականացվող պեղումները
© Sputnik / Aram Nersesyan
Նոր նմուշների ուսումնասիրությունը լրացուցիչ ժամանակ կպահանջի, քանի որ միշտ չէ, որ առաջնային մեթոդը տեղեկություն է տալիս և համարժեք արտացոլում է իրականությունը:
Հիշեցնենք, որ Կարմիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, այդ թվում` Ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը։
Հիշեցնենք, որ Կարմիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, այդ թվում` Ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը։

1/8
© Sputnik / Aram Nersesyan
Միքայել Բադալյանը Կարմիր բլուրի պեղումներին

2/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում

3/8
© Sputnik / Aram Nersesyan
Պեղումներին մասնակցում են նաև մասնագետներ ՌԴ–ից և Ավստրիայից

4/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրի պեղումները

5/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրի պեղումները

6/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում

7/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում

8/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրը
1/8
© Sputnik / Aram Nersesyan
Միքայել Բադալյանը Կարմիր բլուրի պեղումներին
2/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում
3/8
© Sputnik / Aram Nersesyan
Պեղումներին մասնակցում են նաև մասնագետներ ՌԴ–ից և Ավստրիայից
4/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրի պեղումները
5/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրի պեղումները
6/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում
7/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրում պեղումներ են ընթանում
8/8
© Sputnik / Aram Nersesyan
Կարմիր բլուրը