00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան զբոսանք` նոր ֆորմատով. մայրաքաղաքի արձաններն իրենք են պատմում քաղաքի մասին

© Sputnik / Aram Nersesyan«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Բաժանորդագրվել
«Talk city»-ին նոր ֆորմատ է Երևանում. ականջակալներով զբոսնում ես քաղաքում և լսում հետաքրքիր պատմություններ։ Sputnik Արմենիան զրուցել է նախաձեռնության համահեղինակ Սարգիս Բաղդասարյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. 10.000 քայլ, 100 րոպե, 10 կերպար ու 10 պատմություն Երևանի մասին։ Անհրաժեշտ է միայն ունենալ ականջակալներ, բարձր տրամադրություն, երկար զբոսնելու պատրաստակամություն և ռուսերենի իմացություն։
Երևանում նոր նախաձեռնություն է մեկնարկել` Citytour ֆորմատով։ Վերցնում ես ականջակալներն ու սկսում զբոսնել քաղաքով, մնացածը պատմում են հորինված և իրական կերպարները, որոնք ինչ-որ կապ ունեն Երևանի հետ։
«Talk city»-ին ռադիոներկայացում է Երևանի մասին` համեմված հետաքրքիր տեղեկությամբ ու բազմաժանր երաժշտությամբ։
© Sputnik / Aram Nersesyan«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Երկու ընկեր` ռեժիսոր Սարգիս Բաղդասարյանն ու քաղաքագետ Լևոն Ագաթյանը, մի օր ուսումնասիրեցին շուկան ու հասկացան` այս ֆորմատը Հայաստանում չկա։ Իրենց ուժերով, գաղափարներով ու ֆինասներով ստեղծեցին Երևանում զբոսաշրջիկների համար հետաքրքիր ճանապարհորդության տարբերակ։
© Sputnik / Marianna Galstyan«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
«Ֆորմատը միջազգային է, եվրոպական շատ երկրներում ու Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում այս ձևով տուրեր կան։ Անգամ քվեստերով ու բեմադրություններով տարբերակներ կան։ Մեզ մոտ դեռևս միայն ձայնային տարբերակն է»,– պատմում է նախաձեռնության համահեղինակ Սարգիսը։
«Talk City»-ի սցենարը գրել է Սարգիսը, նա զբաղվում է գործի գեղարվեստական մասով։ Լևոնը պատասխանատու է վաճառքների և գովազդի համար։
«Ներկայացնում ենք տեղեկություն քաղաքի այն հատվածների մասին, որտեղով անցնում է մեր տուրը, հետո գեղարվեստական դրամատուրգիայի միջոցով ավելի բացել ու ընդարձակել ենք այն։ Ինֆորմացիոն մասը տուրի 35 տոկոսն է, մնացածը գեղարվեստական է»,– ասում է Սարգիսը։
Տուրը սկսվում է Մայր Հայաստանի արձանի մոտից։ 1-ին դրվագը պատմում է Եվգենյան, նա իրական կերպար է` Մայր Հայաստանի բնորդուհին։
"Talk city" գիդ-տուր Երևանում. Մայր Հայաստանի արձանի բնորդուհին պատմում է Երևանի մասին
Հաջորդ կանգառը «Կասկադ» համալիրն է, հետո Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հյուսիսային պողոտան ու Հանրապետության հրապարակը։ Տուրն ավարտվում է Երևանի 2800 ամյակին նվիրված այգում։
«Քանի որ շուկայում սա նոր ֆորմատ է, մենք ընտրել ենք ամենաճանաչված ու ամենահարմար ուղին։ Գուցե տուրի մասնակիցներն արդեն եղել են այս վայրերում, բայց «Talk city»-ի միջոցով նրանք նորովի կբացահայտեն դրանք»,– վստահեցնում է Սարգիսը։
© Sputnik / Aram Nersesyan«Talk city» համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանը` ձախից
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city» համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանը` ձախից
Ամբողջ ճանապարհի ընթացքում արձանները, շենքերը ու պարզապես երևանցիները պատմում են իրենք իրենց ու քաղաքի մասին։ Կասկադի պատմությունը, օրինակ, հենց աստիճանավանդակներն են պատմում։ Ներկայացման մասնակից են նաև Վիլյամ Սարոյանն ու Արամ Խաչատրյանը, որոնք պատմում են քաղաքի մասին հետաքրքիր պատմություններ։ Կոնսերվատորիայի մոտ էլ ներկայացմանն է միանում Դավիթը, նա ուսանող է, որ ուշանում է պետական քննությունից։
© Sputnik / Marianna Galstyan«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
«Մենք ուզում էինք էմոցիաների հրավառություն ստեղծել, ուզում էինք մարդկանց փոխանցել Երևանի մթնոլորտը, հուսով եմ դա մեզ մոտ ստացվել է»։
Երևանյան պատմությունները պատմում են 10 հերոսներ, նրանք խոսում են ռուսերեն, քանի որ հիմնականում տուրը զբոսաշրջիկների համար է նախատեսված։ Տղաները խոստանում են` մյուս տարի կլինի նաև անգլերեն տարբերակը։
© Sputnik / Marianna Galstyan«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Տուրի արժեքը 9000 դրամ է, հեղինակները վստահեցնում են` միջազգային շուկայական ստադարտերին համապատասխան արժեք է։
Իրենց բիզնեսը Սարգիսն ու Լևոնը սկսել են աշխատեցնել այս տարվա մայիս ամսից։ Գուցե ձմռանն էլ պահանջարկ լինի ու շարունակեն աշխատել` ժամանակը ցույց կտա։ Մի բան միանշանակ է` ամեն ինչ անելու են, որ իրենց ստեղծած «երևանյան փոքրիկ շոուն» զարգանա։
© Sputnik / Marianna Galstyan«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
Туристы в наушниках аудиогида Talk city на улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
«Talk city»-ի միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Երևանին
«Շատ ենք ցանկանում ընդլայնվել, այլընտրանքային տուրեր առաջարկել զբոսաշրջիկներին, ունենալ այլ ուղղություններ Երևանում։ Գաղափար կա ռադիոթատրոնի ֆորմատով տուրեր իրականացնել նաև թանգարաններում ու պատկերասրահներում»։
Տղաները լիահույս են, որ իրենց բոլոր սպասելիքները կիրականանան, ու կիրագործվի ավելի զարգացած ու հետաքրքիր զբոսաշրջության ոլորտ ունենալու նրանց երազանքը։
Լրահոս
0