https://arm.sputniknews.ru/20221023/arsen-harutjunjany-dardzav-ymbshamarti-ashkharhi-chempivon-50277882.html
Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Sputnik Արմենիա
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանի «ոսկե» և Արման Ավագյանի «բրոնզե» գոտեմարտերից հետո, այսօր ևս շանս ունեինք կրկնելու վերը նշված արդյունքը... 23.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-23T20:30+0400
2022-10-23T20:30+0400
2022-10-23T21:05+0400
չեմպիոն
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
արսեն հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48532693_0:0:1100:619_1920x0_80_0_0_2a6042387b94899b53db27a9b4e4eb4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Իսպանական Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։5 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուին և դարձավ ոսկե մեդալակիր։Կիսաեզրափակիչում Հարութունյանին բավականին դժվար գոտեմարտ էր սպասվում վրացի Ռամազ Թուրմանիձեի հետ, բայց որպես այդպիսին այդ գոտեմարտը դժվարին չես անվանի Արսենի համար, որովհետև երկու մրցափուլերում էլ մեր ըմբիշը լուրջ առավելություն ուներ, ու ի վերջո նրա հաղթանակը գրանցվեց՝ 13։4 հաշվով։Եզրափակիչում մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարութունյանին դիմագրավեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուն։ Հարությունյանը դարձավ ոսկե մեդալակիր։Ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը պարտվեց իր գոտեմարտում և զրկվեց բրոնզե մեդալից։Ալիխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտն անցկացնելու ճանապարհին սփոփիչ գոտեմարտ անցկացրեց կոլումբիացի Սեբաստիան Ռոդրիգեսի հետ։ Հաղթելով այս գոտեմարտում` 10։0 հաշվով Ալիխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մոլդովացի Վասիլե Դիակույի հետ։Սկզբում մեր մարզիկը հաղթում էր 3։0 հաշվով, հետո ցավալի պարտություն կրեց։Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ, իսկ հունահռոմենականները հայրենիք կբերեն 1 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզե մեդալներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48532693_115:0:1100:739_1920x0_80_0_0_f4ec6630dfe61700c9e1b0608a6abb74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեմպիոն, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, արսեն հարությունյան
չեմպիոն, ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, արսեն հարությունյան
Արսեն Հարությունյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
20:30 23.10.2022 (Թարմացված է: 21:05 23.10.2022) Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանի «ոսկե» և Արման Ավագյանի «բրոնզե» գոտեմարտերից հետո, այսօր ևս շանս ունեինք կրկնելու վերը նշված արդյունքը, բայց Հրայր Ալիխանյանը պարտվեց և զրկվեց բրոնզե մեդալից։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Իսպանական Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։5 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուին և դարձավ ոսկե մեդալակիր։
Արսեն Հարությունյանը, կարելի է ասել, մեկ շնչով հասավ մինչև մրցումների կիսաեզրափակիչ։ Նախ մեր մարզիկը 10։0 հաշվով հաղթեց եգիտպացի Յուսեֆ Էիսային, ապա նույն հաշվով առավելության հասավ Պուերտո Ռիկոն ներկայացնող Ջոզեպ Սիլվայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 9։3 հաշվով հայ ըմբիշը հաղթանակ տոնեց ղազախ Ասիլ Աիտակինի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում Հարութունյանին բավականին դժվար գոտեմարտ էր սպասվում վրացի Ռամազ Թուրմանիձեի հետ, բայց որպես այդպիսին այդ գոտեմարտը դժվարին չես անվանի Արսենի համար, որովհետև երկու մրցափուլերում էլ մեր ըմբիշը լուրջ առավելություն ուներ, ու ի վերջո նրա հաղթանակը գրանցվեց՝ 13։4 հաշվով։
Եզրափակիչում մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարութունյանին դիմագրավեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուն։ Հարությունյանը դարձավ ոսկե մեդալակիր։
Ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը պարտվեց իր գոտեմարտում և զրկվեց բրոնզե մեդալից։
Ալիխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտն անցկացնելու ճանապարհին սփոփիչ գոտեմարտ անցկացրեց կոլումբիացի Սեբաստիան Ռոդրիգեսի հետ։ Հաղթելով այս գոտեմարտում` 10։0 հաշվով Ալիխանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մոլդովացի Վասիլե Դիակույի հետ։
Սկզբում մեր մարզիկը հաղթում էր 3։0 հաշվով, հետո ցավալի պարտություն կրեց։
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ, իսկ հունահռոմենականները հայրենիք կբերեն 1 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզե մեդալներ։