https://arm.sputniknews.ru/20221022/mek-orum-ereq-angam-hnchec-hajastani-orhnergy-haj-marzikneri-haghtarshavy-djuresum-50259444.html
Մեկ օրում երեք անգամ հնչեց Հայաստանի օրհներգը. հայ մարզիկների հաղթարշավը Դյուրեսում
Մեկ օրում երեք անգամ հնչեց Հայաստանի օրհներգը. հայ մարզիկների հաղթարշավը Դյուրեսում
Sputnik Արմենիա
Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր հայկական ծանամարտի օր էր։ Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների մրցումներում Հայաստանի հավաքականը երկամարտում հերթական ոսկե մեդալները... 22.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-22T23:45+0400
2022-10-22T23:45+0400
2022-10-23T00:03+0400
ծանրամարտ
չեմպիոն
աշխարհի չեմպիոն
գարիկ կարապետյան
լիանա գյուրջյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1c/26259598_0:81:1600:982_1920x0_80_0_0_b4bc1364b6fa1820d6a0512786dc60d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ծանրորդներ Արա Աղանյանը, Գարիկ Կարապետյանը և Լիանա Գյուրջյանն այսօր ալբանական Դյուրես քաղաքում իրենց հավասարը չունեցան. վստահ հաղթանակ տանելով՝ նրանք նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը իրենց տարիքային խմբերում։Մրցումային օրվա ընթացքում առաջինը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկան Լիանա Գյուրջյանն ու էմմա Պողոսյանը։ Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+125) արդյունք, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Պողոսյանը երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:Լիանա Գյուրջյանը հաջող կատարեց բոլոր մոտեցումները՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Այսինքն՝ նվաճեց նաև փոքր ոսկե մեդալները։Երկրորդ տեղը գրաված թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեն երկամարտում 27 կգ զիջեց Գարիկ Կարապետյանին: Բացի այդ, թուրք մարզիկը սադրեց մեր ծանրորդին ու թեթև հրմշտոց տեղի ունեցավ մարզիկների միջև, բայց միջադեպն արագ հարթվեց։Մ23 ծանրորդների 96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Արա Աղանյանը։Հայ ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:Հայաստանի հավաքական թիմերը երկամարտում մեդալների թիվը հասցրին 9-ի:Հիշեցնենք՝ Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1c/26259598_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3c552a9146aed7ef7e47edfadb99683b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, չեմպիոն, աշխարհի չեմպիոն, գարիկ կարապետյան, լիանա գյուրջյան
ծանրամարտ, չեմպիոն, աշխարհի չեմպիոն, գարիկ կարապետյան, լիանա գյուրջյան
Մեկ օրում երեք անգամ հնչեց Հայաստանի օրհներգը. հայ մարզիկների հաղթարշավը Դյուրեսում
23:45 22.10.2022 (Թարմացված է: 00:03 23.10.2022) Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր հայկական ծանամարտի օր էր։ Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների մրցումներում Հայաստանի հավաքականը երկամարտում հերթական ոսկե մեդալները նվաճեց։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Ծանրորդներ Արա Աղանյանը,
Գարիկ Կարապետյանը և Լիանա Գյուրջյանն այսօր ալբանական Դյուրես քաղաքում իրենց հավասարը չունեցան. վստահ հաղթանակ տանելով՝ նրանք նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը իրենց տարիքային խմբերում։
Մրցումային օրվա ընթացքում առաջինը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկան
Լիանա Գյուրջյանն ու էմմա Պողոսյանը։ Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+125) արդյունք, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Պողոսյանը երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:
Լիանա Գյուրջյանը հաջող կատարեց բոլոր մոտեցումները՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Այսինքն՝ նվաճեց նաև փոքր ոսկե մեդալները։
Մեր հավաքականի հաղթական տեմպը պահպանեց Գարիկ Կարապետյանը։ Մ20 մրցաշարում հայ ըմբիշը պայքարից դուրս էր 96 կգ քաշային կարգում: Նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:
Երկրորդ տեղը գրաված թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեն երկամարտում 27 կգ զիջեց Գարիկ Կարապետյանին: Բացի այդ,
թուրք մարզիկը սադրեց մեր ծանրորդին ու թեթև հրմշտոց տեղի ունեցավ մարզիկների միջև, բայց միջադեպն արագ հարթվեց։
Մ23 ծանրորդների 96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Արա Աղանյանը։Հայ ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:
Հայաստանի հավաքական թիմերը երկամարտում մեդալների թիվը հասցրին 9-ի:
Հիշեցնենք՝ Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։