https://arm.sputniknews.ru/20221022/hajastanum-karevvor-handipum-em-unecel-abdvollahiany-grarum-e-arel-ajci-masin-50251301.html
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել»․ Աբդոլլահիանը գրառում է արել այցի մասին
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել»․ Աբդոլլահիանը գրառում է արել այցի մասին
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է Փաշինյանի հետ հանդիպումը, որի ժամանակ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության մասին։ 22.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-22T18:00+0400
2022-10-22T18:00+0400
2022-10-22T18:00+0400
հոսեյն ամիր աբդոլլահիան
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179788_0:84:1600:984_1920x0_80_0_0_7288118f81c51c6011ef2e0872b086d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտգործնախարարին, նրա հետ քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը։«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,- խմբ․) հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։Իրանի և Հայաստանի սահմանը պետք է անփոփոխ մնա. Իրանի ԱԳ նախարարը` Բայրամովի հետ զրույցում
իրանի իսլամական հանրապետություն
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179788_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c593b6d61c5d5aa2a31b3edff554269b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հոսեյն ամիր աբդոլլահիան, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
հոսեյն ամիր աբդոլլահիան, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել»․ Աբդոլլահիանը գրառում է արել այցի մասին
Իրանի ԱԳ նախարարը կարևորել է Փաշինյանի հետ հանդիպումը, որի ժամանակ խոսել են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին
Twitter-ի իր էջում գրել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,- խմբ․) հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը
Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին։Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա են եղել
Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։