https://arm.sputniknews.ru/20221021/taratsashrjanum-kajunutjan-hangrvan-kapanum-bacvec-irani-glkhavvor-hjupatvosutjuny-50181742.html
Տարածաշրջանում կայունության հանգրվան. Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
Տարածաշրջանում կայունության հանգրվան. Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև կառավարությունը պատրաստ են ամեն հարցով աջակցել։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T15:48+0400
2022-10-21T15:48+0400
2022-10-21T16:18+0400
կապան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հյուպատոսություն
արարատ միրզոյան
հոսեյն ամիր աբդոլլահիան
մորթեզա աբեդին վարամին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179683_0:106:1600:1006_1920x0_80_0_0_92d2749751f17aa6b0f5ec576272e301.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ այսօր բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:Արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիքի մարզում են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը, կդառնա երկու հարևան և բարեկամ ժողովուրդների յուրօրինակ ցուցիչ, տարածաշրջանում կայունության ու խաղաղության յուրօրինակ հանգրվան»,– բացման արարողության իր ելույթում ասաց Արարատ Միրզոյանը։ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, ինչպես նաև կառավարության աջակցությունը։Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին։Նույն թվականի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը` երկրորդը ՌԴ–ից հետո։ Իսկ դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի դեսպանությունը:
կապան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50179683_60:0:1541:1111_1920x0_80_0_0_b333d8a61d67ba495313cfa9b7930345.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հյուպատոսություն, արարատ միրզոյան, հոսեյն ամիր աբդոլլահիան, մորթեզա աբեդին վարամին
կապան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, հյուպատոսություն, արարատ միրզոյան, հոսեյն ամիր աբդոլլահիան, մորթեզա աբեդին վարամին
Տարածաշրջանում կայունության հանգրվան. Կապանում բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը
15:48 21.10.2022 (Թարմացված է: 16:18 21.10.2022) ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև կառավարությունը պատրաստ են ամեն հարցով աջակցել։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ այսօր բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը:
Արարողությանը մասնակցելու նպատակով Սյունիքի մարզում են երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ինչպես նաև Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը։
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը, կդառնա երկու հարևան և բարեկամ ժողովուրդների յուրօրինակ ցուցիչ, տարածաշրջանում կայունության ու խաղաղության յուրօրինակ հանգրվան»,– բացման արարողության իր ելույթում ասաց Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը նորանշանակ հյուպատոսին հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, ինչպես նաև կառավարության աջակցությունը։
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ–ի տարեվերջին որոշում էր ընդունել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, ինչին ՀՀ կառավարությունը տվել էր իր համաձայնությունը։
2022թ-ի օգոստոսին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվեց Աբեդին Վարամինը, որը սեպտեմբերի վերջին անցավ իր պարտականությունների կատարմանը։
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին։Նույն թվականի ապրիլին Երևանում բացվել է Իրանի դեսպանությունը` երկրորդը ՌԴ–ից հետո։ Իսկ դեկտեմբերին Թեհրանում բացվել է Հայաստանի դեսպանությունը: