https://arm.sputniknews.ru/20221021/milena-khachatrjany-dardzav-tsanramarti-evrvopaji-chempivon-50201783.html
Միլենա Խաչատրյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Միլենա Խաչատրյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T17:11+0400
2022-10-21T17:11+0400
2022-10-21T17:36+0400
ծանրամարտ
եվրոպա
չեմպիոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/15/50203377_0:0:640:361_1920x0_80_0_0_c2b508a234171d38c824139b47a8d779.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ) չեմպիոն հռչակվեց Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում:Մ20 մրցաշարի կանանց պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 219 կգ (99+120) արդյունք։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։Երկրորդ տեղը գրավեց թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր դարձավ լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։ Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավՀոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) ու Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23)Սա Հայաստանի թիմի չորրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/15/50203377_78:0:569:368_1920x0_80_0_0_2c88c5754754dcc492af2f3d5dbca1d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, եվրոպա, չեմպիոն
ծանրամարտ, եվրոպա, չեմպիոն
Միլենա Խաչատրյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
17:11 21.10.2022 (Թարմացված է: 17:36 21.10.2022) Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ) չեմպիոն հռչակվեց Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում:
Մ20 մրցաշարի կանանց պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 219 կգ (99+120) արդյունք։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։
Երկրորդ տեղը գրավեց թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր դարձավ լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) ու Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23)
Սա Հայաստանի թիմի չորրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։