https://arm.sputniknews.ru/20221021/gjumrii-marzadashty-patmutjan-mej-1-in-angam-lusavvorvec-khaghery-kanckacven-naev-erekvojan-50217922.html
Գյումրիի մարզադաշտը պատմության մեջ 1-ին անգամ լուսավորվեց. խաղերը կանցկացվեն նաև երեկոյան
Գյումրիի մարզադաշտը պատմության մեջ 1-ին անգամ լուսավորվեց. խաղերը կանցկացվեն նաև երեկոյան
Sputnik Արմենիա
«Շիրակ» ֆուտբոլային ակումբին հնարավորություն է ընձեռվել անցկացնել տեղական և միջազգային մակարդակի հանդիպումեր, ինչպես նաև Եվրոպայի տարիքային առաջնություններ։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T20:49+0400
2022-10-21T20:49+0400
2022-10-21T20:50+0400
գյումրի
մարզադաշտ
ֆուտբոլ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50215676_0:285:1600:1185_1920x0_80_0_0_5226602dec5d22d167ebdb08500ebbcb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր իր հարկի տակ ընդունեց «Փյունիկին»: Մարզադաշտի պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղն անցկացվում է երեկոյան ժամին, որովհետև այն խաղից րոպեներ առաջ լուսավորվել էր: Մինչ խաղի մեկնարկը տեղի ունեցավ մարզադաշտի լուսավորության համակարգի գործարկման հանդիսավոր արարողությունը։ Տեղադրվել է Siteco ընկերության լուսավորության համակարգ, որը համարվում է Թոփ-3 համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին: Լուսավորության համակարգն ունի 1500 լյուքս:Նշենք, որ Գյումրու ավագանու որոշմամբ` Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող քաղաքային մարզադաշտը 30 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, ինչը պայմանավորված էր ՈւԵՖԱ և ՀՖՖ արտոնագրման պահանջների խստացմամբ։Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը նշեց` նախկինում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ու մարզադաշտը զրկված են եղել, այն հնարավորությունից, ինչ ունեին մայրաքաղաքային մի շարք թիմեր և մարզադաշտեր: «Սա անհրաժեշտություն էր, քանի որ 21-րդ դարում ունենալ մարզադաշտ, որը լուսավորություն չունի՝ անընդունելի է: Այս տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս էլ ավելի շատ երկրպագուների բերել քաղաք»,-ասաց Վիրաբյանը։«Շիրակ» ֆուտբոլային ակումբին հնարավորություն է ընձեռվել անցկացնել տեղական և միջազգային մակարդակի հանդիպումեր, ինչպես նաև Եվրոպայի տարիքային առաջնություններ՝ հավաքականների մակարդակով: Հավաքականի մինչև 21 տարեկանների խաղերը Գյումրիում անցկացնելը նոր հետաքրքրություն կառաջացնի քաղաքի հանդեպ՝ Գյումրին մշակույթի մայրաքաղաքից նաև սպորտային մայրաքաղաք դարձնելով: «Հաջորդիվ մենք պատրաստվելու ենք ընդունել երիտասարդական հավաքականի խաղերը և պետք է կարողանանք մարզադաշտը և բազան բերենք այն տեսքի, որը պարտադրում է կանոնակարգը: Նաև, ինչպես խոստացել ենք ավագանուն, պետք է որոշակի ներդրումային պարտավորություններ կատարենք՝ եվրոպական մակարդակի խաղեր ընդունելու համար»,-հավելեց Վիրաբյանը: Լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական հանդիսավոր արարողությունը ներկա էին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50215676_0:0:1600:1200_1920x0_80_0_0_f8b2b8eda907919778c43a4bb25dcdf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, մարզադաշտ, ֆուտբոլ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
գյումրի, մարզադաշտ, ֆուտբոլ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Գյումրիի մարզադաշտը պատմության մեջ 1-ին անգամ լուսավորվեց. խաղերը կանցկացվեն նաև երեկոյան
20:49 21.10.2022 (Թարմացված է: 20:50 21.10.2022) «Շիրակ» ֆուտբոլային ակումբին հնարավորություն է ընձեռվել անցկացնել տեղական և միջազգային մակարդակի հանդիպումեր, ինչպես նաև Եվրոպայի տարիքային առաջնություններ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր իր հարկի տակ ընդունեց «Փյունիկին»: Մարզադաշտի պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղն անցկացվում է երեկոյան ժամին, որովհետև այն խաղից րոպեներ առաջ լուսավորվել էր: Մինչ խաղի մեկնարկը տեղի ունեցավ մարզադաշտի լուսավորության համակարգի գործարկման հանդիսավոր արարողությունը։
Տեղադրվել է Siteco ընկերության լուսավորության համակարգ, որը համարվում է Թոփ-3 համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին: Լուսավորության համակարգն ունի 1500 լյուքս:
Նշենք, որ Գյումրու ավագանու որոշմամբ` Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող քաղաքային մարզադաշտը 30 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, ինչը պայմանավորված էր ՈւԵՖԱ և ՀՖՖ արտոնագրման պահանջների խստացմամբ։
Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը նշեց` նախկինում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ու մարզադաշտը զրկված են եղել, այն հնարավորությունից, ինչ ունեին մայրաքաղաքային մի շարք թիմեր և մարզադաշտեր: «Սա անհրաժեշտություն էր, քանի որ 21-րդ դարում ունենալ մարզադաշտ, որը լուսավորություն չունի՝ անընդունելի է: Այս տեխնիկական վերազինումը հնարավորություն է տալիս էլ ավելի շատ երկրպագուների բերել քաղաք»,-ասաց Վիրաբյանը։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբին հնարավորություն է ընձեռվել անցկացնել տեղական և միջազգային մակարդակի հանդիպումեր, ինչպես նաև Եվրոպայի տարիքային առաջնություններ՝ հավաքականների մակարդակով: Հավաքականի մինչև 21 տարեկանների խաղերը Գյումրիում անցկացնելը նոր հետաքրքրություն կառաջացնի քաղաքի հանդեպ՝ Գյումրին մշակույթի մայրաքաղաքից նաև սպորտային մայրաքաղաք դարձնելով:
«Հաջորդիվ մենք պատրաստվելու ենք ընդունել երիտասարդական հավաքականի խաղերը և պետք է կարողանանք մարզադաշտը և բազան բերենք այն տեսքի, որը պարտադրում է կանոնակարգը: Նաև, ինչպես խոստացել ենք ավագանուն, պետք է որոշակի ներդրումային պարտավորություններ կատարենք՝ եվրոպական մակարդակի խաղեր ընդունելու համար»,-հավելեց Վիրաբյանը:
Լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական հանդիսավոր արարողությունը ներկա էին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: