https://arm.sputniknews.ru/20221021/eatm-um-operativ-mijvocarumnery-tujl-en-tvel-khusapel-apranqneri-deficitic-zhaparvov-50157559.html
ԵԱՏՄ-ում օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից․ Ժապարով
ԵԱՏՄ-ում օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից․ Ժապարով
Sputnik Արմենիա
Արդյունքում ժամանակավորապես զրոյացվել են 1310 տեսակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։ 21.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-21T12:21+0400
2022-10-21T12:21+0400
2022-10-21T12:30+0400
ակիլբեկ ժապարով
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ղրղզստան
ճգնաժամ
ներմուծում
պարեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50153918_0:92:1601:992_1920x0_80_0_0_120425f241eef1d2b8dbc36ab8edf35f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում ձեռնարկված օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից։ Նման կարծիք է հայտնել Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:Ընդունվել է ԵԱՏՄ մարմինների 55 որոշում։ Դրանք միջոցներ են, որոնց արդյունքում ժամանակավոր հիմունքներով զրոյացվել են 1310 տեսակ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։Ժապարովը պարզաբանել է, որ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են՝ սննդամթերքի, թեթև արդյունաբերության արտադրանքի, դեղագործական արտադրանքի, մեքենաշինության և այլ ապրանքների արտադրության համար:Ռեսուրսները թույլ են տալիս պատժամիջոցների դեպքում ապահովել ԵԱՏՄ կայունությունըՆա նշել է, որ ճգնաժամի պայմաններում բարենպաստ պայմաններ ստեղծելու և բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները։ Առաջին անհրաժեշտության ապրանքների և կրիտիկական ներմուծման ապրանքների պակասուրդից խուսափելու համար ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմն ավելացել է մինչև 1000 եվրո։Այս բոլոր միջոցառումների շնորհիվ, նրա խոսքով, հաջողվել է խուսափել ապրանքների դեֆիցիտից։ԵԱՏՄ արտադրողները պետք է զբաղեցնեն միության շուկայում ազատ տեղերը․ ՄիշուստինՀիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50153918_130:0:1553:1067_1920x0_80_0_0_9a9502e9df8ed8550241017482c235c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ակիլբեկ ժապարով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան, ճգնաժամ, ներմուծում, պարեն
ակիլբեկ ժապարով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ղրղզստան, ճգնաժամ, ներմուծում, պարեն
ԵԱՏՄ-ում օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից․ Ժապարով
12:21 21.10.2022 (Թարմացված է: 12:30 21.10.2022) Արդյունքում ժամանակավորապես զրոյացվել են 1310 տեսակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում ձեռնարկված օպերատիվ միջոցառումները թույլ են տվել խուսափել ապրանքների դեֆիցիտից։ Նման կարծիք է հայտնել Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
«Անցած 9 ամիսների ընթացքում մեր կողմից համատեղ օպերատիվ կերպով ձեռնարկվել և համաձայնեցվել են միջոցներ տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովման, բիզնեսի պահպանման և միությունում հետագա ինտեգրացիոն գործընթացների ապահովման համար»,-ասել է Ժապարովը:
Ընդունվել է ԵԱՏՄ մարմինների 55 որոշում։ Դրանք միջոցներ են, որոնց արդյունքում ժամանակավոր հիմունքներով զրոյացվել են 1310 տեսակ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը։
Ժապարովը պարզաբանել է, որ դրանք պարենային և հումքային խմբի ապրանքներ են՝ սննդամթերքի, թեթև արդյունաբերության արտադրանքի, դեղագործական արտադրանքի, մեքենաշինության և այլ ապրանքների արտադրության համար:
Նա նշել է, որ ճգնաժամի պայմաններում բարենպաստ պայմաններ ստեղծելու և բիզնեսին աջակցելու նպատակով մեղմացվել են միության մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջները։ Առաջին անհրաժեշտության ապրանքների և կրիտիկական ներմուծման ապրանքների պակասուրդից խուսափելու համար ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմն ավելացել է մինչև 1000 եվրո։
Այս բոլոր միջոցառումների շնորհիվ, նրա խոսքով, հաջողվել է խուսափել ապրանքների դեֆիցիտից։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։