https://arm.sputniknews.ru/20221020/tvojvvo-klaari-pvokhancats-tesanjutery-2020-tvakani-en-qristine-grigvorjan-50090511.html
Ադրբեջանցիների մասին Կլաարի փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանցիների մասին Կլաարի փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են. Քրիստինե Գրիգորյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ տեսանյութերը ՄԻՊ-ը փոխանցել է գլխավոր դատախազություն, որպեսզի իրավական գնահատական տրվի ու փորձաքննություն... 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T13:47+0400
2022-10-20T13:47+0400
2022-10-20T14:18+0400
տոյվո կլաար
քրիստինե գրիգորյան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449095_0:138:1600:1038_1920x0_80_0_0_f3bba67da8e627c8d69e34fb3522d4af.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցած տեսանյութերը (ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ,- խմբ․) 2020 թվականի են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։Թույլ չենք տա հավասարության նշան դնել. Մարուքյանն արձագանքել է Կլաարի գրառմանըՆշենք, որ շաբաթներ առաջ Գրիգորյանը Կլաարին խնդրել էր իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք,Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։Անդրադառնալով այն հարցին, թե քանի անհետ կորած կա ներկայում, Գրիգորյանը շեշտեց, որ ամսի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։Նրա խոսքով՝ այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել և անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 հայ։Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/07/49449095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_5a5ca142d1b1f85247ed72c6b338bd0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, քրիստինե գրիգորյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
տոյվո կլաար, քրիստինե գրիգորյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի
Ադրբեջանցիների մասին Կլաարի փոխանցած տեսանյութերը 2020 թվականի են. Քրիստինե Գրիգորյան
13:47 20.10.2022 (Թարմացված է: 14:18 20.10.2022) Ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ տեսանյութերը ՄԻՊ-ը փոխանցել է գլխավոր դատախազություն, որպեսզի իրավական գնահատական տրվի ու փորձաքննություն իրականացվի դրանց իսկությունը հաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցած տեսանյութերը (ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ,- խմբ․) 2020 թվականի են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Նշենք, որ շաբաթներ առաջ
Գրիգորյանը Կլաարին խնդրել էր իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք,Կլաարի համոզմամբ, կարող են խոսել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։
«Ստացել եմ այդ տեսանյութերը Կլաարից, և դրանց իրավական գնահատականը, այդ թվում նաև փորձաքննության արդյունքները պետք է տան իրավապահ մարմինները։ Փոխանցել եմ տեսանյութերը գլխավոր դատախազությանը, սպասելու եմ արձագանքի, որովհետև գիտենք, որ դեռևս 2021 թվականից քրեական գործեր կային հարուցված նման առերևույթ դեպքերի վերաբերյալ և պետք է կարողանանք իրավապահներից ստացված տեղեկությամբ հաստատել»,- ընդգծեց Գրիգորյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե քանի անհետ կորած կա ներկայում, Գրիգորյանը շեշտեց, որ ամսի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։
Նրա խոսքով՝ այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել և անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։
«Մենք ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին, և ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռևս համաձայնություն չի տալիս, խոչընդոտում է, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած է համարվում 29 հայ։