https://arm.sputniknews.ru/20221020/seqjuriti-drimy-aragachapervov-chi-zbaghvum-tesagrvats-khakhtumnery-kmshaki-vostikanutjuny-50083608.html
«Սեքյուրիթի Դրիմը» արագաչափերով չի զբաղվում. տեսագրված խախտումները կմշակի ոստիկանությունը
«Սեքյուրիթի Դրիմը» արագաչափերով չի զբաղվում. տեսագրված խախտումները կմշակի ոստիկանությունը
Sputnik Արմենիա
Մասնավոր ընկերության աշխատակիցների 99 տոկոսն այսուհետ աշխատելու են պետական կազմակերպությունում։ 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T11:53+0400
2022-10-20T11:53+0400
2022-10-20T11:53+0400
սեքյուրիթի դրիմ
հհ կառավարություն
հհ ոստիկանություն
արագաչափ
վահե ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/266/39/2663994_14:0:1587:885_1920x0_80_0_0_77be25521c1373317d8f93e9070cfce8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունն այսօրվանից ամբողջությամբ իրականացնում է ոստիկանությունում այդ նպատակով ստեղծված ՊՈԱԿ–ը։Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը` հավելելով, որ նախկինում այդ գործառույթն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն այսուհետ աշխատելու են պետական կազմակերպությունում։Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով արձանագրելու համար ճանապարհային ոստիկանությունը 2011թ.-ին ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ։ 2017թ.-ին պայմանագիրը լուծվել էր, ընկերությանը 2.5 մլրդ դրամ էր վճարվել` որպես պատճառված վնասի փոխհատուցում։Ամիսներ անց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ նոր` գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել էր ընկերության կառավարմանը։Պայմանագրի ժամկետը լրացել էր 2022թ-ի փետրվարի 15-ին, որից հետո չէր երկարացվել։ Փոխարենը հուլիսի 14-ին ստեղծվել էր «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ–ը։Ս.թ. հուլիսի 26-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ էին իրականացվել։ Շենքից դուրս էին բերվել համակարգիչներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/266/39/2663994_210:0:1390:885_1920x0_80_0_0_5874c694dab62877e8f8b5c1b482bfaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեքյուրիթի դրիմ, հհ կառավարություն, հհ ոստիկանություն, արագաչափ, վահե ղազարյան
սեքյուրիթի դրիմ, հհ կառավարություն, հհ ոստիկանություն, արագաչափ, վահե ղազարյան
«Սեքյուրիթի Դրիմը» արագաչափերով չի զբաղվում. տեսագրված խախտումները կմշակի ոստիկանությունը
Մասնավոր ընկերության աշխատակիցների 99 տոկոսն այսուհետ աշխատելու են պետական կազմակերպությունում։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունն այսօրվանից ամբողջությամբ իրականացնում է ոստիկանությունում այդ նպատակով ստեղծված ՊՈԱԿ–ը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը` հավելելով, որ նախկինում այդ գործառույթն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներն այսուհետ աշխատելու են պետական կազմակերպությունում։
««Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցների 99 տոկոսը` թվով 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ–ում աշխատանքը շարունակելու համար»,– ասաց Ղազարյանը։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները տեսանկարահանող ու լուսանկարահանող սարքերով արձանագրելու համար ճանապարհային ոստիկանությունը 2011թ.-ին ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ։ 2017թ.-ին պայմանագիրը լուծվել էր, ընկերությանը 2.5 մլրդ դրամ էր վճարվել` որպես պատճառված վնասի փոխհատուցում։
Ամիսներ անց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ նոր` գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել էր ընկերության կառավարմանը։
Պայմանագրի ժամկետը լրացել էր 2022թ-ի փետրվարի 15-ին, որից հետո չէր երկարացվել։ Փոխարենը հուլիսի 14-ին ստեղծվել էր «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Ս.թ. հուլիսի 26-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ էին իրականացվել։ Շենքից դուրս էին բերվել համակարգիչներ։