https://arm.sputniknews.ru/20221020/nvoramargum-avtvokrunky-shrjvel-e-gazatar-khoghovaki-vra-u-vnasel-ajn-50134273.html
Նորամարգում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա ու վնասել այն
Նորամարգում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա ու վնասել այն
Sputnik Արմենիա
Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա, ինչի հետևանքով առաջացել է... 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T21:29+0400
2022-10-20T21:29+0400
2022-10-20T21:30+0400
գազատար
վնասվածք
հայաստան
վթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50134115_0:10:551:319_1920x0_80_0_0_2c9bde369f106f06aa0527ba8b40a04a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 19։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք:Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Գազի արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50134115_0:0:489:367_1920x0_80_0_0_bc312e0537999d81483a3765b33afa33.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազատար, վնասվածք, հայաստան, վթար
գազատար, վնասվածք, հայաստան, վթար
Նորամարգում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա ու վնասել այն
21:29 20.10.2022 (Թարմացված է: 21:30 20.10.2022) Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 19։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում ավտոկռունկը շրջվել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում «MAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գազատար խողովակաշարի վրա (մոտ 200 մմ տրամաչափի բարձր ճնշման), ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Գազի արտահոսքը դադարեցվել է գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից վթարավերականգնողական աշխատանքների ավարտը: