00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Սեպասար գյուղում հրդեհի հետևանքով 4 մարդ է տուժել. նրանք բոլորը երեխաներ են

© Photo : press office of MES of ArtsakhПожарная машина МЧС в Карабахе
Пожарная машина МЧС в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Բաժանորդագրվել
Վեցից մեկ տարեկան 4 երեխաների վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 4 երեխա է ծխահարվել։
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հոկտեմբերի 19-ին, ժամը 21։43-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի հյուրասենյակում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է հյուրասենյակի հատակից մոտ 0․5 քմ հատված։
Տնից ծխահարված վիճակում դուրս են բերվել Ա․ Գ․-ն (ծնված 2016 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2017 թ․), Ի․ Գ․-ն (ծնված 2019 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 2021 թ․), ովքեր հոսպիտալացվել են Աշոցք քաղաքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Լրահոս
0