https://arm.sputniknews.ru/20221020/m20-tsanrord-mnacakan-abrahamjany-dardzel-e-evrvopaji-arajnutjan-brvonze-medalakir---50122467.html
Մ20. ծանրորդ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մ20. ծանրորդ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։ 20.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-20T19:30+0400
2022-10-20T19:30+0400
2022-10-20T19:40+0400
ծանրամարտ
եվրոպա
հայաստան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50121701_0:0:1030:580_1920x0_80_0_0_da08e20febacfc20c340be39d731f6e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։Պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես եկել հրում վարժությունում և գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը՝ նաև փոքր արծաթե մեդալ նվաճել։ Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի չեմպիոն ու ռեկորդակիրՆշենք՝ Մ23 տարեկանների պայքարում երեկ Արմեն Գրիգորյանը երկամարտի 306 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 73 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունն ավարտել է 140 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ ծանրաձողը։Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը (67 կգ), երկամարտի բրոնզե մեդալին արժանացել էր Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/14/50121701_77:0:877:600_1920x0_80_0_0_f20cd8d011c53e5c526c0c9c250061c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, եվրոպա, հայաստան, մեդալ
ծանրամարտ, եվրոպա, հայաստան, մեդալ
Մ20. ծանրորդ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
19:30 20.10.2022 (Թարմացված է: 19:40 20.10.2022) Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ծանրորդ Մնացական Աբրահամյանն Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին,
հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Պոկում վարժությունից հետո Աբրահամյանը միայն 5-րդ տեղն է զբաղեցրել, բայց ավելի հաջող է հանդես եկել հրում վարժությունում և գլխավերևում պահելով 180 կգ ծանրաձողը՝ նաև փոքր արծաթե մեդալ նվաճել։
Նշենք՝ Մ23 տարեկանների պայքարում երեկ Արմեն Գրիգորյանը երկամարտի 306 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 73 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունն ավարտել է 140 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ ծանրաձողը։
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականի կազմում ավելի վաղ
ոսկե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը (67 կգ), երկամարտի բրոնզե մեդալին արժանացել էր Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։
Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով: