00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՊՈԱԿ–ից կդառնա ՓԲԸ

© Sputnik / Andranik GhazaryanԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը
Բաժանորդագրվել
Համալիրի կարգավիճակի փոփոխությունը կառավարությունը պատճառաբանում է Ֆինանսական կարողությունների զարգացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պետական ոչ առևտրային կազմակերպությունից (ՊՈԱԿ) կվերածվի փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ)։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Համալիրի կարգավիճակի այս փոփոխությունը կառավարությունը պատճառաբանում է ՄՀՀ ֆինանսական կարողությունների զարգացմամբ։
Ըստ որոշման հիմնավորման` մարզահամերգային համալիրը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ։ Պետությունն այդ միջոցները չունի, իսկ համալիրի կարգավիճակը հնարավորություն չի տալիս օգտագործել համալիրի ամբողջ ներուժը, քանի որ ոչ առևտրային կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ են։
Բացի այդ համալիրի ներկայիս գործունեությունը ենթադրում է ձեռնարկատիրական գործունեության տարրեր, ինչը ևս ՊՈԱԿ–ն իրավունք չունի իրականացնելու։ Չնայած դրան մարզահամերգային համալիրն այսօր իր գործունեությունն իրականացնում է պետական բյուջեից տրամադրվող միջոցների և ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների հաշվին, քանի որ առանց վերջինի համալիրի գործունեությունն ուղղակի հնարավոր չի լինի ապահովել։
«Կառույցի միայն կոմունալ ծախսերը՝ էլ.էներգիա և ջեռուցում, այն էլ խնայողաբար օգտագործման դեպքում (ոչ ամենօրյա ռեժիմով) կազմում է շուրջ 135 մլն.դրամ, այսինքն՝ գրեթե այնքան ինչքան տարեկան ֆինանսավորումն է։ Հարկ է նշել նաև, որ խնայողաբար օգտագործումն էլ իր բացասական հետևանքներն ունի՝ տաք և սառը օդի ջերմաստիճանի տատանումից վնասվում են կառույցի ջրային համակարգի խողովակաշարերը, որն էլ իր հերթին հանգեցնում է առավել բարդ խնդիրների»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բաժնետիրական ընկերություն դառնալը տնտեսական գործունեության ճկունություն կապահովի, համալիրը կստանա սեփական բյուջեն ձևավորելու ու այն ավելացնելու հնարավորություն:
Նախագծով առաջարկվում է ՄՀՀ–ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ և շարժական գույքը նույն իրավունքով հանձնել ձևավորվող բաժնետիրական ընկերությանը։
Ինչ վերաբերում ՄՀՀ տնօրենի հարցին, ապա կառավարությունը հիշեցնում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով ՓԲԸ գործադիր մարմինը ձևավորվում է բաժնետերերի ժողովում, որտեղ նաև գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում։
Կառավարությունը Կարեն Ղազարյանին տնօրեն է նշանակվել 2015թ–ին, իսկ 2019-ին, երբ ՄՀՀ–ն վերածվել է ՊՈԱԿ–ի, նա հաղթել է տնօրենի համար հայտարարված մրցույթում` ներկայացնելով համալիրի զարգացման 5-ամյա ծրագիր։
Այդ ծրագրի իրականացման գլխավոր նախադրյալը կառավարությունը համարում է ՊՈԱԿ-ը ՓԲԸ-ի վերակազմավորելը։
Հիշեցնենք` Մարզահամերգային համալիրը շահագործման է հանձնվել 1983 թվականին, և գրեթե 40 տարի այնտեղ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Համալիրի հիմնանորոգման առաջնահերթություններից է կենտրոնական աստիճանավանդակի կապիտալ շինարարությունը, հակահրդեհային և ջեռուցման համակարգերի արդիականացումն ու վերազինումը, համերգային ու սպորտային դահլիճները, հատկապես` սահադաշտը ժամանակակից տեխնիկայով և գույքով վերազինելը։
Լրահոս
0