00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեմենտի դեֆիցիտը կարող է արհեստական ստեղծված լինել. ՄՊՀ նախագահ

© Sputnik / Михаил ВоскресенскийՑեմենտ
Ցեմենտ - Sputnik Արմենիա, 1920, 20.10.2022
Ցեմենտ
Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանը հանձնարարեց շուկայում կատարված դիտարկումների հիման վրա վարույթ հարուցել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակը կարող է արհեստական դեֆիցիտի հետևանք լինել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Հիմա մենք նայում ենք ցեմենտի շուկան, և այնտեղ մեկ այլ մտահոգություն էլ կա, որ այդ դեֆիցիտը կարող է արհեստական պատճառներով ստեղծված լինել։ Նաև գների բարձրացում է տեղի ունեցել»,– ասաց Գևորգյանը։
ՄՊՀ նախագահը նշեց, որ վարույթ այս հարցով դեռևս չի հարուցվել, բայց ամենայն հավանականությամբ կհարուցվի։
«Դե հարուցեք»,– հանձնարարեց վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ դա կնշանակի, որ ցեմենտի վաճառքի խնդիր Հայաստանում չկա, պարզապես վաճառողներն այդ կերպ փորձում են ավելի մեծ շահույթներ ստանալ։
Արդեն շուրջ մեկ ամիս կառավարությունը հայտարարում է հայաստանյան ցեմենտի շուկայում ստեղծված դեֆիցիտի ու դրա հետևանքով` գների թանկացման մասին։
50 կգ–անոց 1 պարկ տեղական արտադրության ցեմենտն այժմ վաճառվում է 2 900 դրամով, իրանականը` 3 000-3 500։
Իշխանությունները վստահ են, որ այս իրավիճակը ստեղծվել է իրանական ցեմենտի ինքնարժեքի բարձրացման ու Հայաստանում դրա նկատմամբ կիրառվող լրացուցիչ տուրքերի հետևանքով։
Իրավիճակի շտկման համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորներն օրենսդրական առաջարկ էին արել ներկրված 1 տոննա ցեմենտի դիմաց գործող 14 000 դրամ տուրքը 7 անգամ նվազեցնել` թողնելով 2 000 դրամ, իսկ ցեմենտի հումքի` կլինկերի 1 տոննայի դիմաց գործող 2 000 դրամ տուրքն ընդհանրապես վերացնել։
Նախագծն արդեն ընդունվել ու ուժի մեջ է մտել։
Ներկրվող ցեմենտի դիմաց տուրքը սահմանվել էր 2019թ–ին` տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով։ 2021 թվականի մայիսից նույն հիմնավորմամբ պետտուրք սահմանվել էր նաև ցեմենտի հումքի` կլինկերի ներկրման համար։
Լրահոս
0