https://arm.sputniknews.ru/20221019/zvorahavaqi-entarkvatsneri-yntaniqnerin-bazmakvoghmani-ajakcutjun-kcucabervi-putin-50047728.html
Զորահավաքի ենթարկվածների ընտանիքներին բազմակողմանի աջակցություն կցուցաբերվի. Պուտին
Զորահավաքի ենթարկվածների ընտանիքներին բազմակողմանի աջակցություն կցուցաբերվի. Պուտին
Sputnik Արմենիա
Ամսական դրամական վճարը զորահավաքի ենթարկված յուրաքանչյուր շարքայինի համար զորամասում գրանցվելուց հետո կազմում է 195 հազար ռուբլի։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T16:40+0400
2022-10-19T16:40+0400
2022-10-19T16:41+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
զինծառայող
պատերազմ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48941605_0:57:2848:1659_1920x0_80_0_0_746d434a8f853c536c87cd5e82c12d64.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ժողովրդական ճակատին, «Մենք միասին ենք» շարժմանն ու կամավորներին հանձնարարվել է վերահսկողության տակ վերցնել զորահավաքի ենթարկվածների ընտանիքներին բազմակողմանի աջակցության տրամադրումը։ Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կանայք և պետական հավատարմագրումով բուհերի ուսանողները չեն մասնակցի զորահավաքին. Շոյգու«Մարզերի ղեկավարներին Ժողովրդական ճակատի, «Մենք միասին ենք» շարժման, կամավորների հետ համատեղ հանձնարարում եմ վերահսկել զորահավաքի շրջանակում զինվորական ծառայության կանչվածների ընտանիքներին` երեխաներին, ծնողներին, կանանց, մեր բոլոր պաշտպանների մտերիմներին բազմակողմանի աջակցության տրամադրումը», – ասել է նա։Պուտինը նշել է նաև, որ ամսական դրամական վճարը զորահավաքի ենթարկված յուրաքանչյուր շարքայինի համար զորամասում գրանցվելուց հետո կազմում է 195 հազար ռուբլի։ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։Հավելենք, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում հոկտեմբերի 20-ից ռազմական դրություն է մտցվում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48941605_281:0:2570:1717_1920x0_80_0_0_acd06cca2e99ee95e02bcc9fc3b6e37a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, զինծառայող, պատերազմ, ուկրաինա
ռուսաստան, վլադիմիր պուտին, զինծառայող, պատերազմ, ուկրաինա
Զորահավաքի ենթարկվածների ընտանիքներին բազմակողմանի աջակցություն կցուցաբերվի. Պուտին
16:40 19.10.2022 (Թարմացված է: 16:41 19.10.2022) Ամսական դրամական վճարը զորահավաքի ենթարկված յուրաքանչյուր շարքայինի համար զորամասում գրանցվելուց հետո կազմում է 195 հազար ռուբլի։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ժողովրդական ճակատին, «Մենք միասին ենք» շարժմանն ու կամավորներին հանձնարարվել է վերահսկողության տակ վերցնել զորահավաքի ենթարկվածների ընտանիքներին բազմակողմանի աջակցության տրամադրումը։ Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մարզերի ղեկավարներին Ժողովրդական ճակատի, «Մենք միասին ենք» շարժման, կամավորների հետ համատեղ հանձնարարում եմ վերահսկել զորահավաքի շրջանակում զինվորական ծառայության կանչվածների ընտանիքներին` երեխաներին, ծնողներին, կանանց, մեր բոլոր պաշտպանների մտերիմներին բազմակողմանի աջակցության տրամադրումը», – ասել է նա։
Պուտինը նշել է նաև, որ ամսական դրամական վճարը զորահավաքի ենթարկված յուրաքանչյուր շարքայինի համար զորամասում գրանցվելուց հետո կազմում է 195 հազար ռուբլի։
«Այսօր հանձնարարական եմ ստորագրել գումարի սահմանված ժամկետների և չափերի անշեղ կատարման մասին։ Այն պետք է կազմի, հիշեցնում եմ, ոչ պակաս, քան 195 հազար ռուբլի օրացույցային մեկ ամսվա համար։ Հատուկ ընդգծեմ, դա վերաբերում է նաև անձնակազմի նախապատրաստման և ուսուցման ժամանակահատվածին», – ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահի հրամանագրով
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։
Հավելենք, որ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում հոկտեմբերի 20-ից
ռազմական դրություն է մտցվում։