https://arm.sputniknews.ru/20221019/vaghy-erevani-kentrvonum-pvoghvocner-en-pakvelu-50067460.html
Վաղը Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու
Վաղը Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու
Sputnik Արմենիա
Երևան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T20:24+0400
2022-10-19T20:24+0400
2022-10-19T20:25+0400
երևան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
փողոց
հհ ոստիկանություն
ճանապարհային ոստիկանություն(ճո)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48299638_0:193:1600:1093_1920x0_80_0_0_cdf96ede5f5f6a30c12ae459684bc5cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, մայրաքաղաք Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար։ Պատճառը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ ժամանակահատվածում հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Նման որոշում կկայացվի ըստ անհրաժեշտության։Հիշեցնենք՝ վաղը Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:Հոկտեմբերի 20-21-ը Երևանում նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարական պատվիրակությունների նեղ ու ընդլայնված կազմերով նիստեր, որոնց օրակարգում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր են:ԵԱՏՄ-ն դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում․ ռուս քաղաքագետ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0e/48299638_0:0:1588:1191_1920x0_80_0_0_4bfa8d5adb0bab4e35338b76dd7d6a52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, փողոց, հհ ոստիկանություն, ճանապարհային ոստիկանություն(ճո)
երևան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, փողոց, հհ ոստիկանություն, ճանապարհային ոստիկանություն(ճո)
Վաղը Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու
20:24 19.10.2022 (Թարմացված է: 20:25 19.10.2022) Երևան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Վաղը՝ հոկտեմբերի 20-ին, մայրաքաղաք Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ են լինելու երթևեկության համար։ Պատճառը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանության հաղորդմամբ՝ այդ ժամանակահատվածում հնարավոր է` նաև արգելվի երթևեկությունը Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Նման որոշում կկայացվի ըստ անհրաժեշտության։
Հիշեցնենք՝ վաղը
Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Երևան են ժամանելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարական պատվիրակությունների նեղ ու ընդլայնված կազմերով նիստեր, որոնց օրակարգում եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր են: