https://arm.sputniknews.ru/20221019/papikjany-hndkastanum-qnnarkel-e-mijazgajin-anvtangutjan-khndirnery-50046105.html
Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է միջազգային անվտանգության խնդիրները
Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է միջազգային անվտանգության խնդիրները
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը Հնդաստանում է հոկտեմբերի 18-ից, որտեղ մասնակցել է ցուցահանդեսի, հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի հետ։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T16:05+0400
2022-10-19T16:05+0400
2022-10-19T16:19+0400
հնդկաստան
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50046510_0:103:1100:722_1920x0_80_0_0_40bc1c4877f7f269909c89e05498d659.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Նշենք, որ «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» միջկառավարական կազմակերպությանն անդամակցում են տարածաշրջանի 22 պետություններ։Դրանց թվում են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ավստրալիան, Բանգլադեշը, Մադագասկարը, Մալայզիան, Մոզամբիկը, Օմանը,Սինգապուրը, Սոմալին, Հարավային Աֆրիկան, Շրի Լանկան, Տանզանիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և այլն։Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդաստանում է գտնվում հոկտեմբերի 18-ից։ Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսի, հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50046510_0:0:1100:825_1920x0_80_0_0_9064f9ba714f63d2be2e1ff8ed24a064.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, սուրեն պապիկյան
հնդկաստան, սուրեն պապիկյան
Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է միջազգային անվտանգության խնդիրները
16:05 19.10.2022 (Թարմացված է: 16:19 19.10.2022) Սուրեն Պապիկյանը Հնդաստանում է հոկտեմբերի 18-ից, որտեղ մասնակցել է ցուցահանդեսի, հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Համաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության արդի խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» միջկառավարական կազմակերպությանն անդամակցում են տարածաշրջանի 22 պետություններ։
Դրանց թվում են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ավստրալիան, Բանգլադեշը, Մադագասկարը, Մալայզիան, Մոզամբիկը, Օմանը,Սինգապուրը, Սոմալին, Հարավային Աֆրիկան, Շրի Լանկան, Տանզանիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և այլն։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդաստանում է գտնվում հոկտեմբերի 18-ից։ Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսի, հանդիպել է երկրի պաշտպանության նախարարի հետ և վերջինիս հրավիրել Հայաստան։