00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նպատակը ձնագնդիկի պես մեծացավ․ ինչպես է ընթանում Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Ալեքսանյան
Արթուր Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2022
Բաժանորդագրվել
Միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզադպրոցում հնարավորություն կունենան մարզվել նաև արտերկրի մարզիկները։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Գյումրիում՝ մոտ 10 հա տարածքում, շարունակվում են ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«Անվանի ըմբիշի դպրոցում նախատեսվում է անցկացնել 6 և ավելի մարզաձևից պարապմունքներ: Կառավարությունը 5.8 մլրդ դրամ է հատկացրել միջազգային չափանիշներով մարզադպրոցի կառուցման համար»,- ասվում է կառավարության հրապարակման մեջ:
Գրառմանը կից տեսանյութում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը նշում է, որ Ալեքսանյանն այսօրվա ամենատիտղոսակիր և ամենաուժեղ մարզիկն է, ու տրամաբանական է, որ նրա անունով մարզադպրոց լինի։
«Գյումրին սպորտային ամենաուժեղ քաղաքներից է և աշխարհին այնքան օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ է տվել, որ շատ երկրներ կցանկանան նման արդյունքներ ունենալ»,- նշում է Գիլոյանը։
Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն էլ ընդգծում է, որ սկզբում նախատեսվել է մարզադպրոցի վերանորոգման ծրագիր իրականացնել, սակայն հետագայում նպատակ է դրվել նոր և մեծ մարզադպրոց կառուցել։
«Ինչպես ձնագնդիկն է գլորվում ու մեծանում, այնպես էլ մեր նպատակը մեծացավ ու կարելի է ասել, որ կդառնա մարզաբազա։ Հայաստանում նման սպորտբազա չկա։ Ծաղկաձորձում կա մեծ տարածք, բայց նմանատիպ մարզադահլիճներ այնտեղ չկան»,- ասում է մարզիչը։
Նրա խոսքով՝ նմանատիպ մարզադպրոցը երազանք է ոչ միայն մարզիկների, այլև մարզիչների համար։
Միջազգային չափորոշիչներին համապատասխանող այս մարզադպրոցում պատանի ու երիտասարդ մարզիկներից բացի հնարավորություն կունենան մարզվել նաև արտերկրի մարզիկները, կանցկացվեն նաև միջազգային մրցաշարեր։
Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Շինարարական ընկերության աշխղեկ Միշա Թամամյանը շեշտում է, որ 6 մասնաշենքից բաղկացած է լինելու սպորտային համալիրը, 4 մասնաշենքից էլ`հյուրանոցային համալիրը։ Թամամյանը վստահեցնում է, որ լինելու է նաև 4 կորտ՝ թենիսի, վոլեյբոլի, ֆուտբոլի համար։
Մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ընթացքում կատարվել է նախագծի փոփոխություն՝ ավելացվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան փակ լողավազան։ Այն հնարավորություն կտա նաև լողի մրցաշարեր անցկացնել։
Ծրագրված է մարզադպրոցի կառուցումն ավարտին հասցնել 2025 թվականին, սակայն հնարավոր է, որ 2024 թվականին արդեն իսկ շահագործման հանձնվի համալիրը։
«Հատուկ շնորհակալություն հորս». Արթուր Ալեքսանյանը ցուցադրել է իր մեդալների հավաքածուն
Լրահոս
0