00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ատոմակայանի կառուցման հարցում կողմնորոշվելու համար Հայաստանը 3 տարի ժամանակ ունի

Բաժանորդագրվել
Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ հնարավոր այլ գործընկերոջ ընտրության դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ որևէ քաղաքական խնդիր չի ունենա։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Նոր ատոմակայանի հնարավոր հզորության, դրա կառուցման ֆինանսավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունում դեռ վերջնական պատկերացումներ չունեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Կան քննարկումներ նոր էներգաբլոկի կառուցման շուրջ։ Կա ձևավորված աշխատանքային խումբ, որի շրջանակներում տարբեր մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվում` սկսած հզորությունից մինչև ֆինանսական մեխանիզմներ։ Դեռ վերջնական որոշումներ չկան, բայց բավականին աշխատանք է արվել, որը հետագայում հիմք կդառնան որոշումների կայացման համար»,– ասաց Սանոսյանը։
Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորում. ՏԿԵՆ
Սանոսյանը հիշեցրեց, որ օգոստոսի 28-31-ն այցելել էր ՌԴ Կուրսկ քաղաք՝ կառուցվող նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով։
«Պետք է հասկանալ, թե մենք նաև տեղում ինչ պատրաստություններ պիտի տեսնենք մինչև բուն շինարարությունը սկսելը։ Պետք է հաշվի առնենք, որ դա շատ մեծ ծավալի շինարարություն է, և երկիրը պետք է պատրաստ լինի այդ շինարարությանը»,– ասաց Սանոսյանը։
ՏԿԵ նախարարը նաև հայտնեց, որ չնայած ռուսական կողմի հետ բազմաթիվ քննարկումներին, հարցը` թե որ երկիրն է կառուցելու նոր էներգաբլոկը Հայաստանում, ևս հստակ պատասխան դեռևս չունի։
Այդուհանդերձ, Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ հնարավոր այլ գործընկերոջ ընտրության դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ որևէ քաղաքական խնդիր չի ունենա։
«Որոշումները վերջնական չեն, որովհետև ամբողջական մեխանիզմները դեռ չունենք` հզորության մասով, ֆինանասավորման աղբյուրների և այլն»,– ասաց նախարարը` հավելելով, որ այս և բոլոր այլ հարցերը հստակեցնելու համար կառավարությունը մինչև 2024-25թթ–ը ժամանակ ունի։
Մինչ այդ կառավարությունն աշխատում է գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ։ Այդ նպատակով որոշ դետալներ փոխարինվում են նորերով, վերանորոգվում են։ Սանոսյանը հույս հայտնեց, որ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շաագործումը նախատեված 2031թ–ից երկարացնել մինչև 2036թ–ը։
Հոկտեմբերի 5-ին Երևանում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական էր գնահատել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ արված աշխատանքները:
Թուրքիայում վարժանքներ են անցկացվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի սցենարով
Իսկ նոր ատոմակայանի կառուցման մասին Գրոսին ասել էր. «Մեկ այլ հարց է` ում հետ պետք է կառուցել կայանը՝ «Ռոսատոմի՞», որը հայկական ատոմային էներգետիկայի երկարաժամկետ գործընկերն է, թե՞ ինչ-որ արևմտյան ընկերությունների հետ։ Այս և այլ հարցերը դեռ պետք է քննարկել»։
Ավելի վաղ Մեծամորի ՀԱԷԿ–ն արդեն հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։
Լրահոս
0