https://arm.sputniknews.ru/20221019/mtadir-enq-ardjvoq-razmakan-ajakcutjun-cucaberel-hajastanin-buajen-karavarutjany-50072404.html
Մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Բուայեն` կառավարությանը
Մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Բուայեն` կառավարությանը
Sputnik Արմենիա
Սենատորը դիմել է նախարար Կոլոննային՝ հարցնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Ֆրանսիայի կառավարությունը, որպեսզի «այդ բազմաչարչար երկիրը՝... 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T23:00+0400
2022-10-19T23:00+0400
2022-10-19T23:22+0400
ֆրանսիա
վալերի բուայե
ֆրանսիացի
սենատ
հայոց ցեղասպանություն
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն այսօր հակիրճ ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում, ուր ժամանել էր երկրի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Վալերի Բուայեն ելույթի տեսագրությունը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ այն ուղեկցելով հետևյալ հրապարակմամբ։Ինչ վերաբերում է բուն ելույթին, ապա սենատորը ներկայացրել է սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մանրամասները։ Բուայեն նշում է, որ չնայած համաշխարհային հանրության գրեթե լիակատար անտարբերությանը, պետք է գիտակցել, որ սա ևս մեկ պատերազմ է Եվրոպայի դռների մոտ, և այն ուղղված է տարածքների գրավմանն ու բնակչության արտաքսմանը հայրենի հողից:Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են մի շարք ռազմական հանցագործություններով, ինչպիսիք են խոշտանգումները, բռնաբարությունները, ծաղրը և այլն:Դա ցեղասպան տրամաբանություն է` այդ պետական մակարդակով հայատյացությունը, ռասիզմը, որն Ադրբեջանում կիրառվում է Թուրքիայի աջակցությամբ, սենատորի պնդմամբ` չի դադարի ։ Նա մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «այդ շներին որսալու» մասին մեջբերումը (նկատի ուներ հայերին)։Այնուհետև սենատորը դիմել է նախարար Կոլոննային՝ հարցնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Ֆրանսիայի կառավարությունը, որպեսզի «այդ բազմաչարչար երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, չվերանա երկրի երեսից»:Իր հուզական խոսքում սենատորը նաև հարց է տալիս, թե արդյոք այդ գազն արժե «հայերի արյանը» և պնդում է, որ պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ։Վալերի Բուայեն կոչ է անում պաշտպանել Արցախի մարդկանց և մշակութային ժառանգությունը«Մենք մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, արդյոք մենք զենք կուղարկենք նրան։ Ինչո՞ւ մենք նրա համար չենք անում այն, ինչ անում ենք Մալիի համար: Կհրաժարվե՞նք արդյոք այդ գազից։ Պատժամիջոցներից հրաժարվելը հավասարազոր է էթնիկ զտումների թույլտվություն տալուն, քանի որ, ցավոք, հերթական ցեղասպանությունը կարող է «վերջնական լուծում» լինել Հայաստանի համար»,-հայտարարել է սենատոր Բուայեն։Իր խոսքի վերջում նա գործելու կոչ է արել Կատրին Կոլոննային։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, վալերի բուայե, ֆրանսիացի, սենատ, հայոց ցեղասպանություն, հայաստան, ադրբեջան
ֆրանսիա, վալերի բուայե, ֆրանսիացի, սենատ, հայոց ցեղասպանություն, հայաստան, ադրբեջան
Մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Բուայեն` կառավարությանը
23:00 19.10.2022 (Թարմացված է: 23:22 19.10.2022) Սենատորը դիմել է նախարար Կոլոննային՝ հարցնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Ֆրանսիայի կառավարությունը, որպեսզի «այդ բազմաչարչար երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, չվերանա երկրի երեսից»:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն այսօր հակիրճ ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում, ուր ժամանել էր երկրի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Վալերի Բուայեն ելույթի տեսագրությունը հրապարակել է
Twitter-ի իր միկրոբլոգում՝ այն ուղեկցելով հետևյալ հրապարակմամբ։
«Հայաստանը մեր, մեր քաղաքակրթության և մշակույթի, մեր համոզմունքների մի մասն է։ Այն պատնեշ է թուրքական էքսպանսիոնիզմի ճանապարհին։ Հայերը միայն մի բան են խնդրում՝ իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումից հրաժարվելը հավասարազոր է հայերի էթնիկ զտումներին»:
Ինչ վերաբերում է բուն ելույթին, ապա սենատորը ներկայացրել է սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մանրամասները։ Բուայեն նշում է, որ չնայած համաշխարհային հանրության գրեթե լիակատար անտարբերությանը, պետք է գիտակցել, որ սա ևս մեկ պատերազմ է Եվրոպայի դռների մոտ, և այն ուղղված է տարածքների գրավմանն ու բնակչության արտաքսմանը հայրենի հողից:
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են մի շարք ռազմական հանցագործություններով, ինչպիսիք են խոշտանգումները, բռնաբարությունները, ծաղրը և այլն:
Դա ցեղասպան տրամաբանություն է` այդ պետական մակարդակով հայատյացությունը, ռասիզմը, որն Ադրբեջանում կիրառվում է Թուրքիայի աջակցությամբ, սենատորի պնդմամբ` չի դադարի ։ Նա մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «այդ շներին որսալու» մասին մեջբերումը (նկատի ուներ հայերին)։
Այնուհետև սենատորը դիմել է նախարար Կոլոննային՝ հարցնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Ֆրանսիայի կառավարությունը, որպեսզի «այդ բազմաչարչար երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, չվերանա երկրի երեսից»:
«Ինչպե՞ս, տիկի՛ն նախարար, ինչպե՞ս հավատալ Եվրոպային, որը մի կողմից իր առաքելությունն է ուղարկում այնտեղ, իսկ մյուս կողմից ուժեղացնում է գործընկերությունը Ադրբեջանի հետ, հատկապես էներգետիկայի ոլորտում»,- հարցնում է Բուայեն`հիշեցնելով ԵՄ-ի և Բաքվի միջև կնքված «գազային գործարքի» մասին, որի ստորագրման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախագահ Ալիևին «վստահելի գործընկեր» էր անվանել։
Իր հուզական խոսքում սենատորը նաև հարց է տալիս, թե արդյոք այդ գազն արժե «հայերի արյանը» և պնդում է, որ պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ։
«Մենք մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, արդյոք մենք զենք կուղարկենք նրան։ Ինչո՞ւ մենք նրա համար չենք անում այն, ինչ անում ենք Մալիի համար: Կհրաժարվե՞նք արդյոք այդ գազից։ Պատժամիջոցներից հրաժարվելը հավասարազոր է էթնիկ զտումների թույլտվություն տալուն, քանի որ, ցավոք, հերթական ցեղասպանությունը կարող է «վերջնական լուծում» լինել Հայաստանի համար»,-հայտարարել է սենատոր Բուայեն։
Իր խոսքի վերջում նա գործելու կոչ է արել Կատրին Կոլոննային։