https://arm.sputniknews.ru/20221019/ljuqsemburgi-khvorhrdarani-nakhagahy-pataskhanel-e-patgamavvor-svona-ghazarjani-namakin-50033066.html
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը պատասխանել է պատգամավոր Սոնա Ղազարյանի նամակին
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը պատասխանել է պատգամավոր Սոնա Ղազարյանի նամակին
Sputnik Արմենիա
Որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T13:51+0400
2022-10-19T13:51+0400
2022-10-19T13:54+0400
լյուքսեմբուրգ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սոնա ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50032915_0:6:800:456_1920x0_80_0_0_ae78c49bf784c365f6a24e1f0897bad2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում և նոր հարձակման վտանգը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, արդեն ստացվել է պատասխան նամակը։Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են:Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարևոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ:Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:Հիշեցնենք` ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից:
լյուքսեմբուրգ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50032915_88:0:800:534_1920x0_80_0_0_b6ee300f1a03c417e8205efff3399886.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լյուքսեմբուրգ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սոնա ղազարյան
լյուքսեմբուրգ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սոնա ղազարյան
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը պատասխանել է պատգամավոր Սոնա Ղազարյանի նամակին
13:51 19.10.2022 (Թարմացված է: 13:54 19.10.2022) Որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ ներկայացնելով իրադրությունը Հայաստանում և նոր հարձակման վտանգը: Ինչպես
հայտնում են ԱԺ-ից, արդեն ստացվել է պատասխան նամակը։
Պատասխանում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն իր երկրի օրենսդիր մարմնի անունից լիակատար շարունակական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղիղ հարձակում է Հայաստանի ինքնիշխանության վրա:
Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ որոշում է կայացվել Լյուքսեմուրգի խորհրդարանի բարձրաստիճան պատվիրակություն գործուղել Հայաստան: Լյուքսեմբուրգի գործընկերների այցելության ժամկետները ճշտվում են:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նշել է, որ կարևոր է ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչը կայունացնող դերակատարություն կարող է ունենալ:
Ժան Ասելբորնն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք` ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպմանը։
Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին հորդորել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանը նպաստող գործընթացներից: