00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կահավորված, բայց առանց ասֆալտի. երբ կավարտվի Սյունիքի ճանապարհների շինարարությունը

Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Սյունիքի ճանապարհների շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Տանձավեր–Շուռնուխ, Խոտ–Որոտան, Քաշունի–Բարձրավան ճանապարհների շինարարությունը նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավելելով, որ նշված ճանապարհներն առայժմ շահագործման կհանձնվեն առանց ասֆալտապատման, բայց կահավորված։ Իսկ ասֆլտապատման աշխատանքները կկատարվեն արդեն հաջորդ տարի։
Հիմնանորոգվում է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը
«Ճանապարհի համար անհրաժեշտ ամեն ինչ կլինի, այդ թվում` ճանապարհային նշանները, բայց ասֆալտի շերտը չի լինի։ Մենք երթևեկության ինտենսիվությունը և ճանապարհների նոր կառուցված լինելը հաշվի առնելով` փորձում ենք դրանք անցանելի դարձնել բոլոր տեսակի մեքենաների համար, որպեսզի որևէ դժվարություն չլինի երթևեկելու համար։ Հետագայում նոր կասֆալտապատենք»,– ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով, Տանձավեր–Շուռնուխ և Քաշունի–Բարձրավան ճանապարհների շինարարությունն արդեն 80-90 տոկոսով ավարտված է։ Ինչ վերաբերում է Խոտ–Որոտան ճանապարհին, որի միջին հատվածը սողանքի հետևանքով շինարարության ընթացքում փլուզվել էր` հավելյալ խնդիրներ առաջացնելով, ևս շուրջ 20 օր հետո շահագործման կհանձնվի։
«Շինարարները, նախագծողն ու մեր նախարարության մասնագետները համատեղ աշխատանքների արդյունքում լուծումը գտել են արդեն, աշխատանքները ընթացքի մեջ են, մենք նոյեմբերին այդ հատվածում ևս կունենանք ամբողջովին անցանելի, բարվոք ճանապարհ։ Բայց այս տարի չենք հասցնի ասֆալտապատել, գարնանը նոր կասֆալտապատենք»,– հայտնեց Սանոսյանը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից ու 2021թ–ի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈւ–երի ներխուժումից հետո վերոհիշյալ գյուղերի հետ ցամաքային կապն ապահովող ճանապարհների մի մասն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2021 թվականին կառավարությունը նոր` շրջանցիկ ճանապարհների շինարարություն էր սկսել։
2022թ–ի մարտին Խոտ–Որոտան ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով շինարարական աշխատանքները մի քանի ամսով հետաձգվել էին։
2022թ–ի օգոստոսի 18-ին ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 294 միլիոն դրամ էր հատկացրել Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման համար։
Գնել Սանոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
0