https://arm.sputniknews.ru/20221019/hajkakan-gerezmanner-en-hajtnaberel-vrastani-mshakujti-nakhararutjan-bakum-50054598.html
Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում
Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում
Sputnik Արմենիա
Առաջիկա օրերին աճյունները կվերահուղարկավորվեն Խոջիվանք հայկական պանթեոնում։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T17:31+0400
2022-10-19T17:31+0400
2022-10-19T17:31+0400
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
հայկական
գերեզման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50045022_0:53:1024:629_1920x0_80_0_0_868c4ce970b56f7afd93e6c345f8df2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Թբիլիսիում գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության բակում հայտնաբերվել է մի քանի տասնյակ տապանաքար և 5 մարդու աճյուն։ Մասունքները գտնվել են հողամասում իրականացվող հողային աշխատանքների ժամանակ։Ինչպես հաղորդում է Վրաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, որոշում է կայացվել անմիջապես դադարեցնել աշխատանքները և այնտեղ հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։Հնագիտության և մշակութային ժառանգության հետազոտությունների ծառայության հնագետ Զուրաբ Գիորգաձեն նշել է, որ խոսքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հուղարկավորությունների մասին է:«Երկու շաբաթ առաջ մեզ հայտնեցին գտածոյի մասին։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ խոսքը գերեզմանոցի մասին է։ Այդ տարածքում նախկինում գտնվում էր Տիրամոր հայկական վանքը՝ վանքի մայր տաճարը»,- ասել է նա։Նախնական տվյալներով՝ պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Հովհաննես Տեր-Պողոսյանին, իսկ մյուսը՝ նրա կնոջը։ Վանքն ունեցել է օժանդակ շինություններ, իսկ տաճարի հյուսիսային և հարվային կողմից մատուռ ուներ։ Այս վայրում արձանագրվել է մի քանի տասնյակ տապանաքար, որոնցից միայն երկուսն է նույնականացված։Հաղորդագրությունում ասվում է, որ Թբիլիսիի մշակույթի նախարարության շենքի վերակառուցման ընթացքում հայտնաբերված հնագույն մնացորդները փոխանցվել են Խոջիվանք պանթեոնին, որտեղ թաղված են հայ գրողներ և հասարակական գործիչներ։Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Տեա Ցուլուկիանին նշել է, որ եկեղեցին բավականին մեծ է եղել և թեմի համար ծառայել է որպես մայր տաճար։Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն էլ նշել է, որ վրացական կողմի արձագանքը 2 երկրի միջև բարեկամության և քրիստոնեական ժառանգության հանդեպ Վրաստանի իշխանությունների հարգանքի հերթական նշանն է: Նա ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում այդ քայլը։Մասունքներն ու սալիկները փոխանցվել են Վրաստանի հայ համայնքին։ Հայ Առաքելական եկեղեցու թեմում հոգեհանգստյան արարողությունից հետո նրանք վերահուղարկավորվելու են Խոջիվանք հայկական պանթեոնում:
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50045022_57:0:967:682_1920x0_80_0_0_ff6c45f38631f8b4e4b5651386baaca3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թբիլիսի, վրաստանի հանրապետություն, հայկական, գերեզման
թբիլիսի, վրաստանի հանրապետություն, հայկական, գերեզման
Հայկական գերեզմաններ են հայտնաբերել Վրաստանի մշակույթի նախարարության բակում
Առաջիկա օրերին աճյունները կվերահուղարկավորվեն Խոջիվանք հայկական պանթեոնում։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Թբիլիսիում գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության բակում հայտնաբերվել է մի քանի տասնյակ տապանաքար և 5 մարդու աճյուն։ Մասունքները գտնվել են հողամասում իրականացվող հողային աշխատանքների ժամանակ։
Ինչպես հաղորդում է Վրաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, որոշում է կայացվել անմիջապես դադարեցնել աշխատանքները և այնտեղ հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։
Հնագիտության և մշակութային ժառանգության հետազոտությունների ծառայության հնագետ Զուրաբ Գիորգաձեն նշել է, որ խոսքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հուղարկավորությունների մասին է:
«Երկու շաբաթ առաջ մեզ հայտնեցին գտածոյի մասին։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ խոսքը գերեզմանոցի մասին է։ Այդ տարածքում նախկինում գտնվում էր Տիրամոր հայկական վանքը՝ վանքի մայր տաճարը»,- ասել է նա։
Նախնական տվյալներով՝ պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Հովհաննես Տեր-Պողոսյանին, իսկ մյուսը՝ նրա կնոջը։ Վանքն ունեցել է օժանդակ շինություններ, իսկ տաճարի հյուսիսային և հարվային կողմից մատուռ ուներ։ Այս վայրում արձանագրվել է մի քանի տասնյակ տապանաքար, որոնցից միայն երկուսն է նույնականացված։
Հաղորդագրությունում ասվում է, որ Թբիլիսիի մշակույթի նախարարության շենքի վերակառուցման ընթացքում հայտնաբերված հնագույն մնացորդները փոխանցվել են Խոջիվանք պանթեոնին, որտեղ թաղված են հայ գրողներ և հասարակական գործիչներ։
Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Տեա Ցուլուկիանին նշել է, որ եկեղեցին բավականին մեծ է եղել և թեմի համար ծառայել է որպես մայր տաճար։
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն էլ նշել է, որ վրացական կողմի արձագանքը 2 երկրի միջև բարեկամության և քրիստոնեական ժառանգության հանդեպ Վրաստանի իշխանությունների հարգանքի հերթական նշանն է: Նա ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում այդ քայլը։
Մասունքներն ու սալիկները փոխանցվել են Վրաստանի հայ համայնքին։ Հայ Առաքելական եկեղեցու թեմում հոգեհանգստյան արարողությունից հետո նրանք վերահուղարկավորվելու են Խոջիվանք հայկական պանթեոնում: