Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բայց դա չի խանգարում ՀՀ-ԵՄ ակտիվ համագործակցությանը. Խաչատուրյան
21:22 19.10.2022 (Թարմացված է: 21:25 19.10.2022)
© Photo : official site of the President of RA Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում
© Photo : official site of the President of RA
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը խոսել է երկրի տնտեսական զարգացման և գրավչության մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the President of RA Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանըч Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանըч Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում
© Photo : official site of the President of RA
«Հայաստանի տնտեսություն. առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագիրը կրող դասախոսությամբ նախագահն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացմանը, գրավչությանը:
«Անդրադառնալով արտաքին տնտեսական կապերին` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ պայմանավորված նաև նրանով, որ 2013 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ դա չի խանգարում Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Դասախոսության ընթացում նախագահը խոսել է նաև ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճի տեմպերին և դրանց պատճառներին, որոնք կապված են, մասնավորապես, Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից աշխատուժի և ընկերությունների ներհոսքի հետ:
© Photo : official site of the President of RA Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանըч Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանըч Բուլղարիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի պետական համալսարանում
© Photo : official site of the President of RA
Նախագահի խոսքով՝ Հայաստանի հարկային դաշտի և ֆինանսաբանկային համակարգի բարենպաստ պայմանները հավելյալ խթան են օտարերկրյա ներդրողների և ձեռնարկությունների համար:
Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բարձր տեխնոլոգիաների բնագավառին, օտարերկրյա ընկերություններին և ներդրումներին, գործուն քայլեր է ձեռնարկում դրանք առավել բարենպաստ և գրավիչ դարձնելու ուղղությամբ։
Հավելենք, որ ՀՀ նախագահը Բուլղարիայում է գտնվում հոկտեմբերի 18-ից։ Նա հանդիպել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, քննարկել հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Հանդիպման ավարտին նրանք ստորագրել են Հայաստանի և Բուլղարիայի հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։