Հայաստանում բացվել է խաղային բիզնեսում հայտնի «Evolution գրուպի» մասնաճյուղը
17:21 19.10.2022 (Թարմացված է: 17:24 19.10.2022)
© Sputnik / Aram NersesyanՄասնաճյուղի բացման ժամանակ
Մասնաճյուղի բացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ կառավարությունը ծրագրում է 500 տրանսազգային խոշոր ընկերություններ բերել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. 200 աշխատատեղ, 10-20 մլն դոլարի ներդրում։ Հայաստանում այսօր պաշտոնապես բացվեց «Evolution գրուպ» ընկերության մասնաճյուղը։
Ինչպես բացման արարողությունից հետ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ընկերությունը ծրագրում է առաջիկա մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացնել ինչպես ներդրումների, այնպես էլ աշխատատեղերի թիվը։
«Բայց պետք է նկատի ունենալ, որ հիմնական ներդրումը ոչ թե գումարային ներդրումն է, այլ տեխնոլոգիական, աշխատանքային կուլտուրայի։ Ընդհանրապես, երկրներում զարգացումը տեղի է ունենում տրանսազգային ընկերությունների գալուն զուգընթաց, որովհետև այդ ընկերություններն ունեն ամենաառաջնակարգ տեխնոլոգիաները, ամենաառաջնակարգ մշակույթը»,– ասաց Քերոբյանը։
© Sputnik / Aram NersesyanՄարտին Կարլսունդն ու Վահան Քերոբյանը
Մարտին Կարլսունդն ու Վահան Քերոբյանը
© Sputnik / Aram Nersesyan
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ կառավարությունը ծրագրում է 500 տրանսազգային խոշոր ընկերություններ բերել Հայաստան։
«Չեմ ասի` բոլորի հետ, բայց մի մասին հետ արդեն սկսել ենք աշխատել, որպեսզի ժամանակի ընթացքում նրանց ներկայությունը Հայաստանում ավելի ամրապնդենք»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը չհերքեց, որ խաղային ոլորտում աշխատավարձերը բավական բարձր են, անգամ ՏՏ ոլորտի աշխատավարձերի համեմատ, ինչը աշխատաշուկայում որոշ խնդիրներ է առաջացնում. տեխնոլոգիական ընկերությունները հաճախ զրկվում են իրենց լավագույն մասնագետներից, որոնք ավելի բարձր վարձատրությամբ տեղափոխվում են խաղային ոլորտ։
«Նման խնդիր կա, և դա շատ ավելի ցցուն էր մինչև ս.թ. փետրվարը։ Բայց փետրվարից հետո փորձառու, կամ ինչպես իրենք են ասում` «սենյոր ինժեներների» պահանջարկը փոքր–ինչ թուլացել է։ Փոխարենը հիմա մենք տեսնում ենք, որ կա մեծ դեֆիցիտ սկսնակ ինժեներների, սկսնակ ծրագրավորողների ոլորտում»,– ասաց Քերոբյանը` աշխատաշուկայի այս փոփոխությունները պայմանավորելով ՌԴ–ից Հայաստան ՏՏ ընկերությունների ներհոսքով։
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
1/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
2/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
3/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
4/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
1/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
2/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
3/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
4/4
© Sputnik / Aram Nersesyan
Մասնաճյուղի բացման ժամանակ
«Evolution գրուպի» մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Կարլսունդը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ընկերության հայաստանյան ներկայացչության ղեկավարությունը։
«Evolution գրուպը» Ստոկհոլմի բորսայում ցուցակված, շուրջ 18 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով ընկերություն է, որը B2B առցանց կազինո ծառայություններ է մատուցում նորարարական ծրագրաշարի, ձեռնարկատիրական կայացած ենթակառուցվածքի ու պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով` նպաստելով հաճախորդների խաղային բիզնեսի զարգացմանը: