https://arm.sputniknews.ru/20221019/em-i-hnaravvorutjunnery-khist-sahmanapak-en-rdi-dem-nvor-patzhamijvocneri-hamar-aghbjur-50065521.html
ԵՄ-ի հնարավորությունները խիստ սահմանափակ են ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների համար. աղբյուր
ԵՄ-ի հնարավորությունները խիստ սահմանափակ են ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների համար. աղբյուր
Sputnik Արմենիա
ԵՄ–ում կարծում են, որ երբեմն պետք է սպասել արդեն իսկ ընդունած պատժամիջոցների ազդեցությանը։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T19:59+0400
2022-10-19T19:59+0400
2022-10-19T19:59+0400
եվրամիություն
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07/61/076155_0:156:2229:1409_1920x0_80_0_0_f26c7821ac849b76b93b9c7db1b4af76.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ–ն Ռուսաստանի դեմ արդեն այնքան պատժամիջոց է կիրառել, որ նրա հնարավորությունները նոր միջոցներ կիրառելու համար խիստ սահմանափակ են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը։Աղբյուրը հավելել է, որ ԵՄ–ն առավել կարևոր է համարում դրանց իրականացումը, ակնկալում է պատժամիջոցներին երրորդ երկրների միացում։ Դա (երրորդ երկրների միացումը – խմբ.) երբեմն ավելի կարևոր է, քան նոր պատժամիջոցները», – ասել է նա։Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը կլուծի այն բոլոր խնդիրները, որոնք իր համար առաջացնում է Արևմուտքը։Հոկտեմբերի սկզբին ԵՄ–ն գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ինչպես տնտեսական նոր սահմանափակումներ, այնպես էլ անհատական պատժամիջոցների ընդլայնված ցանկ է ներառում: Տնտեսական պատժամիջոցների ցանկում է երրորդ երկրներ ռուսական նավթի ծովային բեռնափոխադրման նկատմամբ գների առավելագույն շեմի սահմանման համար օրենսդրական հիմքի կիրառումը։ Նախատեսվում է, որ գների առավելագույն սահմանաչափը կկիրառվի դեկտեմբերի 5-ին` նավթի և 2023 թվականի փետրվարի 5-ին` նավթամթերքի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07/61/076155_70:0:2157:1565_1920x0_80_0_0_d239dbe99ea4991e87e12eddfe608443.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ
եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ
ԵՄ-ի հնարավորությունները խիստ սահմանափակ են ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների համար. աղբյուր
ԵՄ–ում կարծում են, որ երբեմն պետք է սպասել արդեն իսկ ընդունած պատժամիջոցների ազդեցությանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ–ն Ռուսաստանի դեմ արդեն այնքան պատժամիջոց է կիրառել, որ նրա հնարավորությունները նոր միջոցներ կիրառելու համար խիստ սահմանափակ են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը։
«Երբեմն պետք է սպասել արդեն իսկ ընդունած պատժամիջոցների ազդեցությանը, որն այս պահին տեղի է ունենում։ Եվրահանձնաժողովն ու անդամ երկրներն աշխատում են հնարավոր նոր միջոցների ուղղությամբ։ Մենք արդեն այնքան պատժամիջոց ենք կիրառել, որ տիրույթը (նոր սահմանափակումների համար – խմբ.) շատ սահմանափակ է, այդպիսին է իրականությունը», – հայտնել է նա։
Աղբյուրը հավելել է, որ ԵՄ–ն առավել կարևոր է համարում դրանց իրականացումը, ակնկալում է պատժամիջոցներին երրորդ երկրների միացում։ Դա (երրորդ երկրների միացումը – խմբ.) երբեմն ավելի կարևոր է, քան նոր պատժամիջոցները», – ասել է նա։
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը կլուծի այն բոլոր խնդիրները, որոնք իր համար առաջացնում է Արևմուտքը։
Հոկտեմբերի սկզբին ԵՄ–ն գործողության մեջ է դրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ինչպես տնտեսական նոր սահմանափակումներ, այնպես էլ անհատական պատժամիջոցների ընդլայնված ցանկ է ներառում: Տնտեսական պատժամիջոցների ցանկում է երրորդ երկրներ ռուսական նավթի ծովային բեռնափոխադրման նկատմամբ գների առավելագույն շեմի սահմանման համար օրենսդրական հիմքի կիրառումը։ Նախատեսվում է, որ գների առավելագույն սահմանաչափը կկիրառվի դեկտեմբերի 5-ին` նավթի և 2023 թվականի փետրվարի 5-ին` նավթամթերքի համար։