https://arm.sputniknews.ru/20221019/eatm-n-dadarum-e-yntrutjun-linel-ev-anhrazheshtutjun-e-darnum-rus-qaghaqaget-50033348.html
ԵԱՏՄ-ն դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում․ ռուս քաղաքագետ
ԵԱՏՄ-ն դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում․ ռուս քաղաքագետ
Sputnik Արմենիա
Փորձագետը վստահ է, որ ընթացիկ միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ միասնական էներգետիկ և պարենային շուկաների ձևավորման համար։ 19.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-19T13:58+0400
2022-10-19T13:58+0400
2022-10-19T13:58+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան
բելառուս
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44596436_0:0:1600:901_1920x0_80_0_0_419400828408e070c6681a5033f54fc1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ ֆինանսական, առևտրատնտեսական, ինստիտուցիոնալ և տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները նոր նշանակություն են ստանում Եվրոպայում ռազմաքաղաքական ճգնաժամի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական պատերազմի ֆոնին։ Նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը Երևանում «ԵԱՏՄ զարգացման ուղղության հեռանկարները նոր պայմաններում և երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ դրանց փոխակերպվող արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում։ ԵԱՏՄ երկրներում 200 մլն դոլար կուղղեն վարկերի էժանացմանըԲորդաչովը նշել է, որ ԵԱՏՄ-ի գլխավոր խնդիրը մասնակից երկրների զարգացումն է, ինքնիշխանության ու ինքնուրույնության ամրապնդումը։ Եվրոպայում ներկայիս ռազմաքաղաքական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմն անմիջական ազդեցություն են ունենում ՌԴ և ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ողջ կոնֆիգուրացիայի վրա։Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես մասնակից երկրների միջազգային մրցունակության բարձրացման գործիք։ Իսկ հիմա բազային պայմանները սկզբունքորեն փոխվում են. իրականություն են դարձել այն արտադրա-ներդրումային և ֆինանսա-լոգիստիկ շղթաներից Ռուսաստանին «անջատելու» փորձերը, որոնց վրա ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ։Միաժամանակ Բորդաչովը նշեց, որ 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սրումը և դրա հետ կապված հակառուսական պատժամիջոցները արագացրել են էներգառեսուրսների գների աճը, իսկ դա հանգեցրել է աշխարհի շատ երկրներում գնաճի ուժեղացմանը: Այս համատեքստում նա կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես նավթի և նավթագազային արտադրանքի համաշխարհային խոշորագույն արտահանող, շատ բարեկամ երկրների համար կարող է մեղմել այդ ռիսկերը՝ մատակարարելով հումքային արտադրանքն իջեցված, բայց ՌԴ-ի համար շահավետ գներով, ինչպես հիմա անում է Չինաստանի և Հնդկաստանի համար։«Այս միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ միասնական էներգետիկ և պարենային շուկաների ձևավորման համար՝ միաժամանակ մեծացնելով ԵԱՏՄ նշանակությունը Ռուսաստանի համար՝ որպես իր արտադրանքը արտաքին շուկաներ մղելու հարթակ», – ասաց նա։Փորձագետը վստահ է, որ ՌԴ-ի ու Բելառուսի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող միջոցների խստացումը կարող է հանգեցնել միության շրջանակում ֆինանսական ինտեգրման ամրապնդմանը, հաշվի առնելով ազգային արժույթների ակտիվ օգտագործումը հաշվարկներում, առաջին հերթին՝ ռուսական էժան նավթի ու գազի, գյուղատնտեսական արտադրանքի համար: ԵԱՏՄ-ի ներսում էներգակիրների ավելի ցածր գները կարող են խթանել բարեկամ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը։ Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատարն է փոխադարձ առևտրի աճի տեմպերովՆրա կարծիքով՝ այժմ ԵԱՏՄ երկրների համար նպատակահարմար կլիներ դիտարկել համագործակցության ակտիվացման հետևյալ ուղղությունները՝ այլընտրանքային ֆինանսական մեխանիզմների զարգացում, նոր հնարավորությունների ստեղծում և նախկին արտահանման հնարավորությունների պահպանում, խիստ կարևոր ապրանքների և տեխնոլոգիաների զուգահեռ ներմուծման կանոնավոր ուղիների կազմակերպում, բարեկամ երկրների հետ նոր արտոնյալ համաձայնագրերի կնքում, եվրասիական ինտեգրման ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացում։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
բելառուս
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44596436_118:0:1541:1067_1920x0_80_0_0_577ccfc7c9f5a2a48f50adfe154e5975.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, բելառուս, արևմուտք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, բելառուս, արևմուտք
ԵԱՏՄ-ն դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում․ ռուս քաղաքագետ
Փորձագետը վստահ է, որ ընթացիկ միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ միասնական էներգետիկ և պարենային շուկաների ձևավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ ֆինանսական, առևտրատնտեսական, ինստիտուցիոնալ և տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները նոր նշանակություն են ստանում Եվրոպայում ռազմաքաղաքական ճգնաժամի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական պատերազմի ֆոնին։ Նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը Երևանում «ԵԱՏՄ զարգացման ուղղության հեռանկարները նոր պայմաններում և երրորդ երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ դրանց փոխակերպվող արտաքին տնտեսական ռազմավարությունների համատեքստում» կլոր սեղանի ընթացքում։
Բորդաչովը նշել է, որ ԵԱՏՄ-ի գլխավոր խնդիրը մասնակից երկրների զարգացումն է, ինքնիշխանության ու ինքնուրույնության ամրապնդումը։ Եվրոպայում ներկայիս ռազմաքաղաքական ճգնաժամը և Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմն անմիջական ազդեցություն են ունենում ՌԴ և ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ողջ կոնֆիգուրացիայի վրա։
Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է որպես մասնակից երկրների միջազգային մրցունակության բարձրացման գործիք։ Իսկ հիմա բազային պայմանները սկզբունքորեն փոխվում են. իրականություն են դարձել այն արտադրա-ներդրումային և ֆինանսա-լոգիստիկ շղթաներից Ռուսաստանին «անջատելու» փորձերը, որոնց վրա ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ։
«Նախկինում ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը դիտարկվում էր ավելի շուտ որպես լրացուցիչ հնարավորություն, բայց այժմ հենց դրա միջոցով է կարելի լուծել պատժամիջոցների դիմադրողականությունը բարձրացնելու, գիտատեխնոլոգիական զարգացման, երրորդ երկրների հետ առևտրի ընդլայնման, տեխնոլոգիաներին, լոգիստիկ լուծումներին և ֆինանսական շուկաներին հասանելիություն ստանալու համար հրատապ խնդիրները։ Հիմա Եվրասիական տնտեսական ինտեգրացիան դադարում է ընտրություն լինել և անհրաժեշտություն է դառնում», – վստահ է քաղաքագետը։
Միաժամանակ Բորդաչովը նշեց, որ 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սրումը և դրա հետ կապված հակառուսական պատժամիջոցները արագացրել են էներգառեսուրսների գների աճը, իսկ դա հանգեցրել է աշխարհի շատ երկրներում գնաճի ուժեղացմանը: Այս համատեքստում նա կարծում է, որ Ռուսաստանը՝ որպես նավթի և նավթագազային արտադրանքի համաշխարհային խոշորագույն արտահանող, շատ բարեկամ երկրների համար կարող է մեղմել այդ ռիսկերը՝ մատակարարելով հումքային արտադրանքն իջեցված, բայց ՌԴ-ի համար շահավետ գներով, ինչպես հիմա անում է Չինաստանի և Հնդկաստանի համար։
«Այս միտումները կարող են նոր խթաններ ստեղծել ԵԱՏՄ միասնական էներգետիկ և պարենային շուկաների ձևավորման համար՝ միաժամանակ մեծացնելով ԵԱՏՄ նշանակությունը Ռուսաստանի համար՝ որպես իր արտադրանքը արտաքին շուկաներ մղելու հարթակ», – ասաց նա։
Փորձագետը վստահ է, որ ՌԴ-ի ու Բելառուսի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող միջոցների խստացումը կարող է հանգեցնել միության շրջանակում ֆինանսական ինտեգրման ամրապնդմանը, հաշվի առնելով ազգային արժույթների ակտիվ օգտագործումը հաշվարկներում, առաջին հերթին՝ ռուսական էժան նավթի ու գազի, գյուղատնտեսական արտադրանքի համար: ԵԱՏՄ-ի ներսում էներգակիրների ավելի ցածր գները կարող են խթանել բարեկամ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը։
Նրա կարծիքով՝ այժմ ԵԱՏՄ երկրների համար նպատակահարմար կլիներ դիտարկել համագործակցության ակտիվացման հետևյալ ուղղությունները՝ այլընտրանքային ֆինանսական մեխանիզմների զարգացում, նոր հնարավորությունների ստեղծում և նախկին արտահանման հնարավորությունների պահպանում, խիստ կարևոր ապրանքների և տեխնոլոգիաների զուգահեռ ներմուծման կանոնավոր ուղիների կազմակերպում, բարեկամ երկրների հետ նոր արտոնյալ համաձայնագրերի կնքում, եվրասիական ինտեգրման ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։