00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի նոր տարբերակ են ստեղծել. այն ավելի մահացու է

© Unsplash / Yassine KhalfalliԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2022
Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շատ գիտնականներ և հասարակական գործիչներ կոչ են անում փակել կենսալաբորատորիաները, որոնցում զբաղվում են վտանգավոր պաթոգեններով, բայց վերջին 2 տարվա ընթացքում աշխարհում հայտնվել են ավելի քան 40 այդպիսի գիտական օբյեկտներ:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Բոստոնի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայում SARS-CoV-2-ի սկզբնական «ուհանյան» շտամին կցել են «օմիկրոնի» փշանման սպիտակուցը և ստացել կորոնավիրուսի տարբերակ՝ մահացության աննախադեպ գործակցով՝ 80 տոկոս:
Մշակումը ֆինանսավորել է ամերիկյան կառավարությունը՝ պոտենցիալ համաճարակային պաթոգենի (ePPP) ընդլայնված հետազոտության ծրագրի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Վլադիսլավ Ստրեկոպիտովը։
Մարդու համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող պաթոգենների հետ փորձերն անհրաժեշտ են ապագա բռնկումներին նախապես պատրաստվելու համար: Բայց նման նախագծերն իրենք են նոր համաճարակի վտանգ ստեղծում, ինչպես դա, ըստ երևույթին, եղավ COVID-19-ի դեպքում:
2019-ի վերջին SARS-CoV-2-ը սկսեց տարածվել Ուհանի ծովամթերքի մեծածախ շուկայից, որը գտնվում էր Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մոտ, որտեղ ուսումնասիրում էին չղջիկների կորոնավիրուսները:
Շատ գիտնականներ և հասարակական գործիչներ կոչ են անում փակել կենսալաբորատորիաները, որոնցում զբաղվում են վտանգավոր պաթոգեններով, բայց վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում հայտնվել են ավելի քան 40 այդպիսի գիտական օբյեկտներ՝ հիմնականում Ասիայում: ԱՄՆ-ում գործում է 13 կենսալաբորատորիա՝ կենսանվտանգության չորրորդ՝ ամենաբարձր մակարդակով։ Դրանցից մեկը Բոստոնի համալսարանն է, որտեղ մահացու հիբրիդ է մշակվել։

Բոստոնի քիմեռը

Կենսաբանության մեջ «քիմեռ» են անվանում օրգանիզմները, որոնք բաղկացած են գենետիկորեն տարբեր մասերից։ Բոստոնի գիտնականները ստեղծել են բնության մեջ գոյություն չունեցող կորոնավիրուսային տարբերակներ և ուսումնասիրել դրանց ազդեցությունը մարդու թոքերի բջիջների վրա: Հատուկ ուշադրություն է դարձվել հիբրիդներին, որոնք պաթոգենությամբ գերազանցում են մինչ օրս հայտնի բոլոր շտամները։ Արդյունքները հրապարակվել են նախնական տպագրման սերվերում՝ bioRxiv.org-ում։
Ենթադրվում է, որ փշանման (S) սպիտակուցի մուտացիաները, որոնք օգնում են կորոնավիրուսին մարդու բջիջներ ներթափանցելու հարցում, որոշում են վիրուսի փոխանցվելու հատկությունները։ «Օմիկրոնն» ունի տասնյակ նման փոփոխություններ, և դա բացատրում է դրա բարձր տարածվածությունը և պատվաստանյութերից «խուսափելու» ունակությունը։ Այնուամենայնիվ, մինչ այժմ տվյալներ չկային այն մասին, որ S-սպիտակուցի մուտացիաները վիրուսն ավելի մահացու են դարձնում:
Այնուամենայնիվ, հենց այս տարբերակն են ստացել գիտնականները՝ ավելացնելով Ուհայի սկզբնական SARS-CoV-2-ին գեն, որը կոդավորում է «օմիկրոն» փշաձև սպիտակուցը: Քիմիական տարբերակով վարակված տասը մկներից ութը սատկել են։ Վերահսկիչ խմբում, որտեղ վարակվել են սովորական «օմիկրոնով», բոլորը կենդանի են։
«Այս մուտանտ շտամը օմիկրոն տարբերակի համեմատ հինգ անգամ ավելի շատ վիրուսային մասնիկներ է արտադրում լաբորատորիայում աճեցված մարդու թոքերի բջիջներում», - գրում են վիրուսաբանները:
Մարդկանց համար դա, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ մահացու կլինի, քան մկների, բայց ակնհայտ է, որ SARS-CoV-2-ի պաթոգեն ներուժը դեռ սպառված չէ: Ցանկացած պահի կարող է ավելի վտանգավոր տարբերակ հայտնվել։
Նմանատիպ գենետիկական մանիպուլյացիաները «գործառույթների ուժեղացման փորձեր» են կոչվում: Շատ կենսաբաններ դրանք կրակի հետ խաղ են համարում և պահանջում են արգելել։
Լրահոս
0