00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստուգեք՝ արդյոք դահլիճում զինված մարդիկ չկան. ավագանու նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում

© Sputnik / Asatur YesayantsԱնի Խաչատրյան
Անի Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Բաժանորդագրվել
Ավագանու անդամ Անի Խաչատրյանը պնդում էր, որ ավագանու իմքայլական անդամներից մեկը զենքով է գալիս նիստերին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու հերթական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պնդեց, որ «Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանը զենքով է ներկայանում ավագանու նիստերին և նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին խնդրեց կանչել անվտանգության աշխատակիցներին։
«Այստեղ բոլորիս անվտանգության խնդիրը կա, ստուգեք՝ արդյոք դահլիճում զինված մարդիկ չկան նստած։ Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտվող շենք է, ես պահանջում եմ բոլորիս անվտագությունից ելնելով»,-ասաց Խաչատրյանը։
Ավագանու անդամի կոչն առանց արձագանքի թողնելով` փոխքաղաքապետը ցանկանում էր շարունակել նիստը:
«Ես ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»,-պնդեց Խաչատրյանը` հավելելով, որ այդ հարցով դիմել է ոստիկանություն, սակայն արձագանք չի ստացել։
Խոսակցությանը միջամտեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տիկի՛ն Խաչատրյան, խնդիրը լուծված է, պետք չէ։ Բոլորս գիտենք` կոնկրետ ինչ հարց է։ Պարո՛ն Անտոնյան, խնդրում եմ` ուղիղ արձագանքեք, Ձեզ է վարաբերվում»։
Ավագանու իմքայլական անդամը պնդեց, որ իր մոտ զենք չկա, և դրա մասին գիտի նաև ոստիկանությունը, դրա համար էլ համապատասխան արձագանք չի տրվել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն։ Նրան դաժան ծեծի էին ենթարկել և դանակի 11 հարված հասցրել։ Հանցագործները փախչելիս հարվածներ էին հասցրել նաև Անտոնյանի 87-ամյա հորը։
Արման Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներ Անի Խաչատրյանին և Թեհմինե Վարդանյանին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։
Լրահոս
0