https://arm.sputniknews.ru/20221018/qaghaqajin-transpvorty-minchev-garun-90-tvokvosvov-nvoracvats-klini-erevani-qaghaqapetaran-49963492.html
Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարան
Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Յոթ օրվա ընթացքում քաղաքային իշխանությունները մրցույթ կհայտարարեն միասնական վճարային համակարգի գործարկման համար։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T15:02+0400
2022-10-18T15:02+0400
2022-10-18T15:08+0400
ավտոբուս
երևան
տրանսպորտ
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717307_0:166:1600:1066_1920x0_80_0_0_ed3f8e6ee11a3fd7404addffad188562.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտը մինչև տարեվերջ կհամալրվի165 նոր ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը` պարզաբանելով, որ խոսքը 8,5 մետր երկարությամբ տրանսպորտային միավորների մասին է։Գարնանն, այսպիսով, Երևանի տրանսպորտային պարկը կթարմացվի 90-ով։Իր հերթին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը, պատասխանելով միասնական վճարային համակարգի մասին հարցին, նշել է, որ այն մշակվել է, և յոթ օրվա ընթացքում մրցույթ կհայտարարվի:Սկզբում համակարգը կներառի մետրոպոլիտենի ծառայությունները և 946 միավոր ցամաքային տրանսպորտ: Հետագայում նախատեսվում է ներառել նաև միջքաղաքային տրանսպորտը, ինչպես նաև մինչև օդանավակայան երթուղին սպասարկող ավտոմեքենաները:Վճարային նոր համակարգ և նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է ներկայացրելՆշենք, որ տրանսպորտի խնդիրը մայրաքաղաքում ամենասուր խնդիրներից մեկն է մնում` չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցներին։Գերբեռնված ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, սպասող (30 րոպեից մինչև մեկ ժամ) քաղաքացիները և երկար շարասյունները կանգառներում` անվերջ խցանումների և տաքսիների գների կտրուկ աճի ֆոնին. ահա այն անհարմարությունների ցանկը, որոնց ամեն օր բախվում են Երևանի բնակիչները:Երևանը մոտ 1 տարի անց 100 նոր ավտոբուս կունենա. քաղաքապետը պայմանագիր է ստորագրել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/18/45717307_88:0:1512:1068_1920x0_80_0_0_822107cb0542a912842ff87fc3df9a3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, երևան, տրանսպորտ, երևանի ավագանի
ավտոբուս, երևան, տրանսպորտ, երևանի ավագանի
Քաղաքային տրանսպորտը մինչև գարուն 90 տոկոսով նորացված կլինի. Երևանի քաղաքապետարան
15:02 18.10.2022 (Թարմացված է: 15:08 18.10.2022) Յոթ օրվա ընթացքում քաղաքային իշխանությունները մրցույթ կհայտարարեն միասնական վճարային համակարգի գործարկման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Երևանի հասարակական տրանսպորտը մինչև տարեվերջ կհամալրվի165 նոր ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը` պարզաբանելով, որ խոսքը 8,5 մետր երկարությամբ տրանսպորտային միավորների մասին է։
«Մինչև 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը ակնկալում ենք, որ մայրաքաղաք կհասնի ևս 87 միավոր MAN մակնիշի 12-մետրանոց ավտոբուս»,-ասել է Սարգսյանը:
Գարնանն, այսպիսով, Երևանի տրանսպորտային պարկը կթարմացվի 90-ով։
Իր հերթին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը, պատասխանելով միասնական վճարային համակարգի մասին հարցին, նշել է, որ այն մշակվել է, և յոթ օրվա ընթացքում մրցույթ կհայտարարվի:
Սկզբում համակարգը կներառի մետրոպոլիտենի ծառայությունները և 946 միավոր ցամաքային տրանսպորտ: Հետագայում նախատեսվում է ներառել նաև միջքաղաքային տրանսպորտը, ինչպես նաև մինչև օդանավակայան երթուղին սպասարկող ավտոմեքենաները:
Նշենք, որ տրանսպորտի խնդիրը մայրաքաղաքում ամենասուր խնդիրներից մեկն է մնում` չնայած իշխանությունների ձեռնարկած միջոցներին։
Գերբեռնված ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, սպասող (30 րոպեից մինչև մեկ ժամ) քաղաքացիները և երկար շարասյունները կանգառներում` անվերջ խցանումների և տաքսիների գների կտրուկ աճի ֆոնին. ահա այն անհարմարությունների ցանկը, որոնց ամեն օր բախվում են Երևանի բնակիչները: