https://arm.sputniknews.ru/20221018/odajin-tagnap-e-hajtararvel-odesajum-odesaji-ev-chernigvovi-shrjannerum-49936126.html
Օդային տագնապ է հայտարարվել Օդեսայում, Օդեսայի և Չերնիգովի շրջաններում
Օդային տագնապ է հայտարարվել Օդեսայում, Օդեսայի և Չերնիգովի շրջաններում
Sputnik Արմենիա
Կրիվոյ Ռոգի իշխանությունները հայտնել են քաղաքի հյուսիսային մասում տեղի ունեցած պայթյունի մասին։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T09:47+0400
2022-10-18T09:47+0400
2022-10-18T10:09+0400
օդային տագնապ
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ռուսաստան
օդեսա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39769474_35:55:737:450_1920x0_80_0_0_bd63bf62beb169152ded8bd0462b76cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Օդեսայում, Օդեսայի և Չերնիգովի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:Օդային տագնապի մասին հայտարարել են Օդեսայի քաղաքապետարանը, ինչպես նաև Չերնիգովի մարզի իշխանությունները։Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցրել մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն հարթության մեջ է դրել ամենատխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ, և «այդ կարգի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»:ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանին զինամթերք մատակարարողների նկատմամբՀարվածներ են հասցվում ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին` Խարկովից ու Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
օդեսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39769474_69:0:669:450_1920x0_80_0_0_2464d9d4b2a633b93f518a2ec3a5e07c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օդային տագնապ, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան, օդեսա
օդային տագնապ, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռուսաստան, օդեսա
Օդային տագնապ է հայտարարվել Օդեսայում, Օդեսայի և Չերնիգովի շրջաններում
09:47 18.10.2022 (Թարմացված է: 10:09 18.10.2022) Կրիվոյ Ռոգի իշխանությունները հայտնել են քաղաքի հյուսիսային մասում տեղի ունեցած պայթյունի մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Օդեսայում, Օդեսայի և Չերնիգովի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Այսօր ավելի վաղ օդային տագնապ էին հայտարարել Կիևում, Չերկասի և Պոլտավայի շրջաններում: Կրիվոյ Ռոգի իշխանությունները հայտնել են քաղաքի հյուսիսային մասում տեղի ունեցած պայթյունի մասին։
Օդային տագնապի մասին հայտարարել են Օդեսայի քաղաքապետարանը, ինչպես նաև Չերնիգովի մարզի իշխանությունները։
Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցրել մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն հարթության մեջ է դրել ամենատխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ, և «այդ կարգի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»:
Հարվածներ են հասցվում ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին` Խարկովից ու Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 236-րդ օրը։