00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկացին, Գյումրու տաճարը և միջնադարյան երգերը. musicAeterna երգչախմբի համերգները ՀՀ-ում

© Photo : Мария ВартановаՍանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Սանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Սանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Բաժանորդագրվել
Հայաստանում առաջին անգամ հյուրախաղեր են անցկացրել Սանկտ Պետերբուրգի musicAeterna նվագախումբը և երգչախումբը՝ հայտնի Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ։ Ի՞նչ մտավախություններ ունեին երաժիշտները Հայաստան գալուց առաջ:
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Սանկտ Պետերբուրգի նվագախումբն ու musicAeterna երգչախումբը՝ հայտնի երաժիշտ Թեոդոր Կուրենտզիսի ղեկավարությամբ, շատ լուրջ էր պատրաստվում Հայաստանի հյուրախաղերին, սակայն մտավախություն կար, որ դրանք կարող են չեղարկվել աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացmusicAeterna-ի գլխավոր խմբավար Վիտալի Պոլոնսկին։
«Անչափ երջանիկ ենք, որ նախագիծը կայացել է», - խոստովանեց Պոլոնսկին։
© Photo : Мария ВартановаՍանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Премьера танцевального перформанса Страдание на всех языках звучит одинаково хореографа Владимира Варнавы и режиссера Анны Гусевой в храмовом комплексе Звартноц (14 октября 2022). Армения - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Սանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայում կայացած համերգով մեկնարկեց հունական ծագում ունեցող ռուսաստանցի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի գլխավորած համերգային շրջագայությունը, որի ծրագրում ընդգրկված են սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ նվիրված Չայկովսկու ստեղծագործություններում Իտալիայի պատկերներին: Հաջորդ օրը Արարատ լեռան ստորոտում՝ Զվարթնոց տաճարում, պարուսույց Վլադիմիր Վարնավան և ռեժիսոր Աննա Գուսևան ներկայացրին «Տառապանքը բոլոր լեզուներով նույնն է հնչում» պարային կատարման պրեմիերան՝ musicAeterna Dance-ի մասնակցությամբ։
Համերգային շրջագայության գագաթնակետը հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտի կատարումն էր՝ Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունների հիման վրա:
MusicAeterna երգչախմբի ղեկավարի խոսքով՝ առանձնահատուկ է այս ստեղծագործության կատարումը միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Գրիգոր Նարեկացու հայրենիքում։
«Մենք առաջին անգամը չէ, որ կատարում ենք Շնիտկեի երգչախմբային կոնցերտը Նարեկացու բանաստեղծությունների բառերով, բայց այս ստեղծագործությունը Հայաստանում կատարելը կարծես սրբությանը դիպչել լիներ։ Ու թեև երգերը ռուսերեն են, հրաշալի թարգմանիչ Նաում Գրեբնևը շատ նուրբ է փոխանցել Նարեկացու պոեզիան», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Ալֆրեդ Շնիտկեին, ապա նա, Պոլոնսկու կարծիքով, Նարեկացու տաղերի մեջ լրացուցիչ էներգիա, լրացուցիչ իմաստներ է մտցրել՝ հակասության մեջ չմտնելով հեղինակի հետ։
«Յուրաքանչյուր բառ որոշակի ներդաշնակությամբ է ներկված։ Նույնիսկ ակորդի երկարությունը կախված է նրանից, թե ինչ տեքստ ենք ասում... շատ հաճելի է, որ մեր ընթերցումն այդքան ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Մեզ համար դա հատկանշական է։ Չէ որ, երբ ռուս երաժիշտները գալիս են ներկայացնելու հայ պոեզիա, թեև ռուսերենով, դա շատ պատասխանատու և հուզիչէ։ Դատելով մեր ստացած արձագանքից՝ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ավելացրեց musicAeterna-ի խմբավարը։
Կոլեկտիվը կատարել է այսստեղծագործությունը նաև Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա Նովոսիբիրսկ), Ավստրիայում՝ Զալցբուրգի փառատոնում, Գերմանիայում։
© Photo : Мария ВартановаՍանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Премьера танцевального перформанса Страдание на всех языках звучит одинаково хореографа Владимира Варнавы и режиссера Анны Гусевой в храмовом комплексе Звартноц (14 октября 2022). Армения - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Սանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Ավելի վաղ մի հարցազրույցում Պոլոնսկին այս ստեղծագործության մասին ասել է. «Սա անհավանական բարդության պարտիտուրա է։ Այն պահանջում է խորը ընկղմվել նյութի մեջ և բարդ վոկալ աշխատանք կատարել։ Եվ անհնար է ասել` արդյո՞ք դա ժամանակակից, թե՞ հին երաժշտություն է: Դրանում լսելի են նաև ռուսական հոգևոր երաժշտության առանձնահատկությունները, ինչպես նաև Բախի ավանդույթի ազդեցությունը, 20-րդ դարի երաժշտությանը բնորոշ նորարարական առանձնահատկությունները: Դա այնպիսի ծավալի ստեղծագործություն է, որ, որպես կատարող կամ հանդիսատես, դու պետք է մոռանաս այն ամենի մասին, ինչ լսել ու նվագել ես»։
Հյուրախաղեր եղան նաև Գյումրիում։ Կեսգիշերին` հոկտեմբերի 17-ից 18-ը, musicAeterna byzantina երգչախումբը, որը մասնագիտացած է հին հունական եկեղեցական երգերի կատարման մեջ, ներկայացրեց իր Lux Aeterna («Հավերժական լույս») ծրագիրը Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Յոթ Վերք» եկեղեցի:
Պոլոնսկու խոսքով՝ այս ծրագիրը կոլեկտիվի համար պակաս կարևոր չէ, քանի որ դրանում ներկայացված է Արևմտյան Եվրոպայի հոգևոր երաժշտությունը, մասնավորապես՝ բյուզանդական։ Ինչ վերաբերում է musicAeterna byzantina երգչախմբի երգիչներին, ապա նրանք կիպրոսցիներ են, որոնք երգում են ոչ թե վերծանված նոտաներով, այլ միջնադարյան հյուսագրով։
© Photo : Мария ВартановаՍանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Премьера танцевального перформанса Страдание на всех языках звучит одинаково хореографа Владимира Варнавы и режиссера Анны Гусевой в храмовом комплексе Звартноц (14 октября 2022). Армения - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Սանկտ Պետերբուրգի նվագախումբի ու musicAeterna երգչախմի համերգները ՀՀ–ում
Ժամն ու վայրը պատահական չէին ընտրվել։ Երգչախմբավարը համոզված է, որ նման երաժշտությունը պետք է կատարվի հենց տաճարում, իսկ գիշերն այն ժամանակն է, որը թույլ է տալիս մարդուն ավելի կենտրոնանալ ներքին ապրումների վրա։
Լրահոս
0