00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են իրենց զգում Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածները. ՌԴ դեսպանատան դիտարկումները

© Sputnik / Asatur YesayantsԶբոսաշրջիկներ Երևանի Հանրապետության հրապարակում
Զբոսաշրջիկներ Երևանի Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Բաժանորդագրվել
Երևանում ՌԴ դեսպանատունը նշում է, որ ի տարբերություն մի շարք այլ երկրների, Հայաստանում ռուսաստանցիներին վերաբերվել և շարունակում են վերաբերվել եղբայրական ժողովուրդներին հատուկ բարյացակամությամբ և ջերմությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների մեկնարկից առաջ էլ Հայաստանը ՌԴ քաղաքացիների համար եղել և մինչ օրս էլ շարունակում է մնալ առավել մեծ պահանջարկ ունեցող զբոսաշրջային ուղղություններից մեկը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տվյալներով` ընթացիկ տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ավելի քան 1 մլն զբոսաշրջիկների 45%–ը ռուսաստանցիներ են։
ՌԴ դեսպանատունը «Իզվեստիային» վստահեցրել է, որ փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը շարունակում է բավական բարեհաճ մնալ։
«Մեր քաղաքացիների նկատմամբ որևէ ագրեսիվ դրսևորում, այդ թվում` էթնիկ հողի վրա, դեսպանատունը չի արձանագրել։ Հարկ է նշել, որ ի տարբերություն մի շարք այլ երկրների, ներառյալ հարևան Վրաստանը, Հայաստանում ռուսաստանցիների նկատմամբ վերաբերմունքը եղել և շարունակում է մնալ բարյացակամ, ջերմ, ինչը հատուկ է եղբայրական ժողովուրդներին», – ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Միևնույն ժամանակ դեսպանատունը դժվարացել է նշել վերաբնակիչների հստակ թիվը` ասելով, որ ձմռան վերջին կամ գարնան սկզբին այստեղ եկածներից շատերը վերադարձել են Ռուսաստան կամ այստեղից այլ երկիր են մեկնել։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարբերականի հետ զրույցում պատմել է, որ իսկզբանե Հայաստանում բավական ուրախ էին ընդունում ռուսաստանցիների տեղափոխումն այստեղ։ Երևանում շատ արագ արձագանքեցին այս գործընթացին. էկոնոմիկայի նախարարությունն անմիջապես թեժ գիծ բացեց եկածների համար։
Կոպիրկինը նշել է, որ հույսը, որ երիտասարդ կրթված ռուսաստանցիների տեղափոխումն այստեղ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար, արդարացվեց, ընդ որում ոչ միայն ՏՏ ոլորտի աշխատողների շնորհիվ։ Ըստ նրա` Հայաստանում բազմաթիվ դպրոցներ, որտեղ ռուսաց լեզու է դասվանդվում, կարողացան համալրել ռուսաց լեզվի մասնագետների թափուր աշխատատեղերը հենց ռուսաստանցիների ժամանումով, քանի որ վերաբնակիչներից շատերը պրոֆեսիոնալ դասախոսներ էին։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ռուսաստանցիների տեղափոխման և պատժամիջոցների ֆոնին առևտրի ծավալների աճի հետևանքով Հայաստանում 15% տնտեսական աճ է նկատվում, սակայն, ինչպես ասում են տնտեսագետները, համակարգային պատճառներ դրա համար չկան։
Պարբերականը գրում է, որ առայժմ դժվար է ասել, թե որքան ժամանակ ՌԴ քաղաքացիները դեռ «կտաքացնեն» ՀՀ տնտեսությունը ու դրա հետ մեկտեղ` գները Հայաստանի ներսում։
Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2022 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 1 մլն 243 հազար մարդ։ Այս թիվը գրեթե կրկնակի գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը (շուրջ 619 հազար), սակայն մոտավորապես 6% պակաս է, քան նախաճգնաժամային 2019 թվականին (1 մլն 315 հազար)։ Եթե 2018 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում էր 33%, ապա այսօր այն արդեն` 49% է։
Լրահոս
0