https://arm.sputniknews.ru/20221018/hh-pashtpanutjan-nakharary-meknel-e-hndkastan-49933176.html
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան
Sputnik Արմենիա
Նախարարի այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T09:00+0400
2022-10-18T09:00+0400
2022-10-18T09:27+0400
սուրեն պապիկյան
հնդկաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42751736_107:69:826:474_1920x0_80_0_0_ab8f53650b6d7117d7975ecbcf113540.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։Սեպտեմբերի 29-ին հնդկական The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։Նշվում էր, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ Այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։The Economic Times–ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։ՀՀ–ին զենք մատակարարող երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը. Անդրանիկ ՔոչարյանԳործարքի շրջանակում, ըստ լուրերի, Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցային ռադար։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42751736_14:0:965:713_1920x0_80_0_0_b8df885af66e1da2c97ae773e54a2c80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հնդկաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, զենք
սուրեն պապիկյան, հնդկաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հայաստան, զենք
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան
09:00 18.10.2022 (Թարմացված է: 09:27 18.10.2022) Նախարարի այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Սեպտեմբերի 29-ին հնդկական
The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Նշվում էր, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ Այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։
The Economic Times–ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։
Գործարքի շրջանակում, ըստ լուրերի, Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։
Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցային ռադար։