https://arm.sputniknews.ru/20221018/gevvorg-tadevvosjany-dardzav-ashkharhi-arajnutjan-artsate-medalakir-50017264.html
Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Sputnik Արմենիա
Այսօր հինգ քաշային կարգերում պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հասնել եզրափակիչ։ 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հնարավորություն է... 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T21:44+0400
2022-10-18T21:44+0400
2022-10-18T21:45+0400
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
հայ
մեդալ
գևորգ թադևոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49929130_0:27:1125:660_1920x0_80_0_0_6aa416264743c947ae6eb5f8c102e258.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության եզրափակիչում 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 4։7 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաշին։Եզրափակիչում Գևորգ Թադևոսյանի մրցակիցը հունգարացի Իշտվան Տակաշն էր։ Առաջին մրցափուլում Թադևոսյանը հաղթում էր 4։0 հաշվով, բայց բաց թողեց մրցակցի հնարքն ու հաշիվը հավասարվեց։ Երկրորդ մրցափուլում հունգարացին ևս երեք միավոր վաստակեց ու հաղթեց։ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։Հոկտեմբերի 18-ին հինգ քաշային կարգերում պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հասնել եզրափակիչ։ 67կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար։Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է, Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49929130_105:0:1021:687_1920x0_80_0_0_d2aae212c4a42f60dd2fcf26b0966d01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հայ, մեդալ, գևորգ թադևոսյան
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հայ, մեդալ, գևորգ թադևոսյան
Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
21:44 18.10.2022 (Թարմացված է: 21:45 18.10.2022) Այսօր հինգ քաշային կարգերում պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հասնել եզրափակիչ։ 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության եզրափակիչում 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 4։7 հաշվով պարտվեց հունգարացի Իշտվան Տակաշին։
Գևորգ Թադևոսյանն ըստ վիճակահանության մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից։ Այս փուլում հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթանակի հասավ Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Սալիդինովի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Գևորգը 4։0 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, իսկ եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտի ընթացքում 0։4 հաշվով պարտվելիս, մեր ըմբիշը 6։4 հաշվով կամային հաղթանակի հասավ ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։
Եզրափակիչում Գևորգ Թադևոսյանի մրցակիցը հունգարացի Իշտվան Տակաշն էր։ Առաջին մրցափուլում Թադևոսյանը հաղթում էր 4։0 հաշվով, բայց բաց թողեց մրցակցի հնարքն ու հաշիվը հավասարվեց։ Երկրորդ մրցափուլում հունգարացին ևս երեք միավոր վաստակեց ու հաղթեց։ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Հոկտեմբերի 18-ին հինգ քաշային կարգերում պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հասնել եզրափակիչ։ 67կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը հնարավորություն է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար։