https://arm.sputniknews.ru/20221018/ejskum-razmakan-inqnatiri-kvortsanman-hetevanqvov-zvoheri-tivy-hasel-e-13-i-3y-erekhaner-en-49939409.html
Եյսկում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի. 3–ը երեխաներ են
Եյսկում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի. 3–ը երեխաներ են
Sputnik Արմենիա
Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։ 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T10:20+0400
2022-10-18T10:20+0400
2022-10-18T10:28+0400
ինքնաթիռ
կործանում
ռուսաստան
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/49936038_0:147:2754:1696_1920x0_80_0_0_6286c430aaee43c9262e0ffe1a9038e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Նրանցից 3–ը երեխաներ են։ Տուժածների թիվը ներկա պահին 19 է։Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շինության վիճակը կգնահատի հատուկ հանձնաժողովը։ Նախնական գնահատմամբ` հարակից շենք–շինությունները չեն տուժել։Տուժած շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։Կուբանի ղեկավարը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը բարձված է եղել զինամթերքով։ Նրա խոսքով` օդային ուժերի ուսումնական թռիչքները տեղի են ունենում առանց զինամթերքի։Եյսկում Սու-34 է ընկել. զոհերի վերաբերյալ առաջին տեղեկություններն են ստացվելՓորձագիտական գնահատականներով` հրդեհը վթարի վայրում բռնկվել է Սու-34-ի վառելիքի արտահոսքի հետևանքով։Մարզային ղեկավարության որոշմամբ` վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարվի 1 միլիոն ռուբլի, յուրաքանչյուր զոհի համար` միանվագ 10 հազար ռուբլի վնասի փոխհատւցում։Առողջությանը միջին և ծանր վնասի դեպքում տուժածներին կվճարվի 400 հազար, թեթև վնասի դեպքում՝ 200–հազարական ռուբլի փոխհատուցում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի գույքային վնասի դիմաց կվճարվի 100–հազարական ռուբլի փոխհատուցում։Կրասնոդարի Եյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ է ընկել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/49936038_149:0:2605:1842_1920x0_80_0_0_759466853b1aca6fcb34165b73c33f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, կործանում, ռուսաստան, զոհ
ինքնաթիռ, կործանում, ռուսաստան, զոհ
Եյսկում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի. 3–ը երեխաներ են
10:20 18.10.2022 (Թարմացված է: 10:28 18.10.2022) Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Նրանցից 3–ը երեխաներ են։ Տուժածների թիվը ներկա պահին 19 է։
Նրանցից 11–ը, այդ թվում`2 հղի կանայք, գտնվում են Եյսկի հիվանդանոցում, ևս 4-ը, այդ թվում՝ 2 երեխա, ծանր վիճակում տեղափոխվել են Կրասնոդարի հիվանդանոց, որտեղ միացված են արհեստական շնչառության սարքին։
Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շինության վիճակը կգնահատի հատուկ հանձնաժողովը։ Նախնական գնահատմամբ` հարակից շենք–շինությունները չեն տուժել։
Տուժած շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Կուբանի ղեկավարը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը բարձված է եղել զինամթերքով։ Նրա խոսքով` օդային ուժերի ուսումնական թռիչքները տեղի են ունենում առանց զինամթերքի։
Փորձագիտական գնահատականներով` հրդեհը վթարի վայրում բռնկվել է Սու-34-ի վառելիքի արտահոսքի հետևանքով։
Մարզային ղեկավարության որոշմամբ` վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարվի 1 միլիոն ռուբլի, յուրաքանչյուր զոհի համար` միանվագ 10 հազար ռուբլի վնասի փոխհատւցում։
Առողջությանը միջին և ծանր վնասի դեպքում տուժածներին կվճարվի 400 հազար, թեթև վնասի դեպքում՝ 200–հազարական ռուբլի փոխհատուցում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի գույքային վնասի դիմաց կվճարվի 100–հազարական ռուբլի փոխհատուցում։