00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանիայի վարչապետը հայտարարել է` ներողություն է խնդրում, սակայն մտադիր չէ հեռանալ

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցԼիզ Թրաս
Լիզ Թրաս - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2022
Բաժանորդագրվել
Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, քննադատության տարափի է բախվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ներողություն է խնդրում, բայց առայժմ մտադիր չէ լքել իր պաշտոնը՝ վարչապետին պաշտոնանկ անելու կոչերի ֆոնին:
«Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են ի շահ այս երկրի աշխատելու համար, և ես մտադիր եմ անել դա։ Հաջորդ համընդհանուր ընտրություններին ես կգլխավորեմ Պահպանողական կուսակցությունը։ Մենք հիմա շատ բարդ ժամանակներում ենք ապրում և պարզապես չենք կարող ժամանակ կորցնել խոսակցությունների վրա, փոխանակ անենք այն, ինչ պարտավոր ենք։ Սա իմ ուղերձն է գործընկերներիս»,-հայտարարել է Թրասը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելացրել է, որ չի հրաժարվում «կատարված սխալների» պատասխանատվությունից և ուզում է ներողություն խնդրել։
«Ես ուզում էի օգնել մարդկանց հաղթահարել էներգիայի հաշիվները, մեծ հարկերի խնդիրը, բայց մենք չափազանց հեռուն ենք գնացել և չափազանց արագ, ես դա ընդունել եմ»,-հավելել է Թրասը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը մի քանի շաբաթից հրաժարական կտա. նախկին նախարար
Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, քննադատության տարափի է բախվել տնտեսության աջակցության նոր ծրագրի և այն մտավախությունների պատճառով, որ դրա իրականացման համար կառավարությունը կավելացնի պետական պարտքի չափը:
Ծրագիրը խորհրդարանում ներկայացվել է ֆինանսների նախկին նախարար Քվազի Քվարթենգի կողմից և ենթադրում է հարկերի մասշտաբային կրճատում: Նրա հայտարարությունից հետո Մեծ Բրիտանիայի հնգամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մինչև 2008 թվականից ի վեր առավելագույն մակարդակ` 4,6 տոկոս, ինչը նշանակում է պարտքային թղթերի պահանջարկի նվազում: Այդ կապակցությամբ ֆունտի փոխարժեքը կտրուկ նվազել է և աճուրդի ընթացքում հասել պատմական նվազագույնի` մեկ ֆունտի դիմաց 1,054 դոլար։
Ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի պատճառով հոկտեմբերի 14–ին Թրասը հայտարարել էր ձեռնարկությունների համար շահութահարկի բարձրացման մասին19-ից մինչև 25 տոկոս, որն առաջարկել էր նրա նախորդը Բորիս Ջոնսոնը, և ավելի վաղ չեղարկել էր հենց Թրասը։
Պլանավորված բարձրացման չեղարկումը տնտեսության աջակցության ծրագրի միջոցներից մեկն էր և ենթադրում էր, որ ավելի շատ ձեռնարկություններ ներդրումներ կկատարեն Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ: Հոկտեմբերի 14–ին հրաժարական տվեց սկանդալային պլանի հեղինակ Քվարթենգը, որին այդ պաշտոնում փոխարինեց Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ չի ուզում աշխատել Թրասի հետ և հրաժարական է տվել
Լրահոս
0