https://arm.sputniknews.ru/20221018/amn-nerkajacucichneri-palati-patvirakutjunn-ajcelel-e-tsitsernakaberdi-hushahamalir-49944576.html
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Sputnik Արմենիա
Դեյվիդ Փրայսի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերն ու Էնդի Լևինը: 18.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-18T11:34+0400
2022-10-18T11:34+0400
2022-10-18T11:39+0400
ծիծեռնակաբերդ
ամն
պատվիրակություն
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/49941638_0:55:800:505_1920x0_80_0_0_a52b34a1f7c85d90192715ac08043d75.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։Ինչպես հայտնում են ԱԺ–ից, հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը:Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը Ծիծեռնակաբերդում ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը։Դեյվիդ Փրայսի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերն ու Էնդի Լևինը:Հիշեցնենք` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ` հոկտեմբերի 17–ին։Այսօր՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը:
ծիծեռնակաբերդ
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/49941638_1:0:713:534_1920x0_80_0_0_aef791c4e18a1faa46ec1fcf9a45822c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծիծեռնակաբերդ, ամն, պատվիրակություն, հայոց ցեղասպանություն
ծիծեռնակաբերդ, ամն, պատվիրակություն, հայոց ցեղասպանություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
11:34 18.10.2022 (Թարմացված է: 11:39 18.10.2022) Դեյվիդ Փրայսի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերն ու Էնդի Լևինը:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Ինչպես հայտնում են
ԱԺ–ից, հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը:
Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը Ծիծեռնակաբերդում ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը։
Դեյվիդ Փրայսի հետ Ծիծեռնակաբերդ են այցելել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերն ու Էնդի Լևինը:
Այսօր՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը: