https://arm.sputniknews.ru/20221017/sharl-mishely-voghjunel-e-em-araqelutjan-arag-teghakajumy-haj-adrbejanakan-sahmanin-49918703.html
Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին
Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին
Sputnik Արմենիա
Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը և կաջակցի սահմանազատման... 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T19:20+0400
2022-10-17T19:20+0400
2022-10-17T19:30+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
եվրամիություն
շառլ միշել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42348140_0:84:1600:984_1920x0_80_0_0_009e8a200643514e553772eafdb2ef23.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին: Նա այս մասին գրառում է արել Twitter-ում։Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս ունի, որ դա կնպաստի վստահության ձևավորմանը և ավելի շատ կաջակցի սահմանազատման հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի, երկու ամսից ավելի չի տևի։Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/17/42348140_93:0:1516:1067_1920x0_80_0_0_4a69e968262889010c9d0bd792da6f95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, եվրամիություն, շառլ միշել
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, եվրամիություն, շառլ միշել
Շառլ Միշելը ողջունել է ԵՄ առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին
19:20 17.10.2022 (Թարմացված է: 19:30 17.10.2022) Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը և կաջակցի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին: Նա այս մասին
գրառում է արել Twitter-ում։ Եվրոպական խորհրդի ղեկավարը հույս ունի, որ դա կնպաստի վստահության ձևավորմանը և ավելի շատ կաջակցի սահմանազատման հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության նպատակով Հայաստանի կողմից տեղակայվելու են մինչև 40 ԵՄ մոնիտորինգի փորձագետներ` իրավիճակի դիտարկման, վերլուծության և զեկուցելու նպատակով։
ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու նպատակով որոշվել է մոնիտորինգի փորձագետներ ներգրավել Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։
Դիտարկման առաքելությունը ժամանակավոր է, և, ըստ ԵԽ-ի, երկու ամսից ավելի չի տևի։
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև
քառակողմ հանդիպման ժամանակ։
Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։