https://arm.sputniknews.ru/20221017/sarsapeli-e-tesnel-inch-en-adrbejancinern-arel-shvejcaraci-patgamavvorneri-ajcy-jermuk-49921729.html
Սարսափելի է տեսնել՝ ինչ են ադրբեջանցիներն արել. շվեյցարացի պատգամավորների այցը Ջերմուկ
Սարսափելի է տեսնել՝ ինչ են ադրբեջանցիներն արել. շվեյցարացի պատգամավորների այցը Ջերմուկ
Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի և հեռավորության զենքեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր, վնասել են առողջարանային... 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T19:46+0400
2022-10-17T19:46+0400
2022-10-17T19:50+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ջերմուկ
հայաստան
ադրբեջան
շվեյցարիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49920234_0:0:1281:721_1920x0_80_0_0_b6ec1580ac89aad7c6c421b28f7ed1b5.jpg
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատի խոսքերն է փոխանցում ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից:Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի և հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաև Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձևով փորձելով նաև հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաև կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնևում ընդունել ենք բանաձև, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարևոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլև՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և միջազգային իրավունք»:Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ջերմուկ
ադրբեջան
շվեյցարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/11/49920234_0:0:961:721_1920x0_80_0_0_6172414fd2b9a6847211731a0e080fb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, հայաստան, ադրբեջան, շվեյցարիա, տեսանյութեր, տեսանյութ
ջերմուկ, հայաստան, ադրբեջան, շվեյցարիա, տեսանյութեր, տեսանյութ
Սարսափելի է տեսնել՝ ինչ են ադրբեջանցիներն արել. շվեյցարացի պատգամավորների այցը Ջերմուկ
19:46 17.10.2022 (Թարմացված է: 19:50 17.10.2022) Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի և հեռավորության զենքեր, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները:
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար, Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատի խոսքերն է փոխանցում
ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը։
Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից:
Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի և հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաև Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձևով փորձելով նաև հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաև կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնևում ընդունել ենք բանաձև, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարևոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլև՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և միջազգային իրավունք»:
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: