https://arm.sputniknews.ru/20221017/m23-tarekanneri-ashkharhi-arajnutjunum-malkhas-amvojany-durs-ekav-ezrapakich-49926857.html
Մ23. աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս եկան եզրափակիչ
Մ23. աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս եկան եզրափակիչ
Sputnik Արմենիա
Ամոյանը եզրափակիչում կմրցի Մոլդովան ներկայացնող՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդրին Գուցուի հետ։ 17.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-17T21:09+0400
2022-10-17T21:09+0400
2022-10-17T21:50+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
մալխաս ամոյան
եզրափակիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/17/27653702_0:52:1000:615_1920x0_80_0_0_c80a2640e3d8fb4b47230fdd2737b207.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս եկավ եզրափակիչ։Ամոյանը եզրափակչում կմրցի Մոլդովան ներկայացնող՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդրին Գուցուի հետ։Մինչ այս Ամոյանը արդեն անցկացրել էր 3 գոտեմարտ ու հաղթանակ տարել։87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ՝ լարված պայքարում 6:4 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուին։ Նշենք, որ Իսպանիայում Պոնտեվեդրա քաղաքում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ը մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։ Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսըՀունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալիս 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):Ազատ ոճայինների կազմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/17/27653702_56:0:945:667_1920x0_80_0_0_31cefb90665e14797bed9584bde9b258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մալխաս ամոյան, եզրափակիչ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, մալխաս ամոյան, եզրափակիչ
Մ23. աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը դուրս եկան եզրափակիչ
21:09 17.10.2022 (Թարմացված է: 21:50 17.10.2022) Ամոյանը եզրափակիչում կմրցի Մոլդովան ներկայացնող՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդրին Գուցուի հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս եկավ եզրափակիչ։
Ամոյանը եզրափակչում կմրցի Մոլդովան ներկայացնող՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալեքսանդրին Գուցուի հետ։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ՝ լարված պայքարում 6:4 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Մակսաթ Սաիլաուին։
Նշենք, որ Իսպանիայում Պոնտեվեդրա քաղաքում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ը մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալիս 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Ազատ ոճայինների կազմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):