00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևին ռազմական օգնություն տալու դեպքում ՌԴ-ն պետք է խզի Իսրայելի հետ կապերը. փորձագետ

© Sputnik / Виталий БелоусовՌԴ դրոշ
ՌԴ դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2022
ՌԴ դրոշ
Բաժանորդագրվել
Արևելագետը մեկնաբանել է Իսրայելի նախարարի հայտարարությունը Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի կողմից Ուկրաինային պաշտոնական ռազմական աջակցության դեպքում Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի Իսրայելի հետ հարաբերությունները խզելու ուղղությամբ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովը:
Ավելի վաղ Իսրայելի սփյուռքի նախարար Նահման Շայը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային՝ Իրանի կողմից ՌԴ-ին բալիստիկ հրթիռների մատակարարման մասին տեղեկության հայտնվելուց հետո (պաշտոնապես և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկատվությունը):
«Եթե դա արդեն պաշտոնական աջակցություն լինի, անշուշտ Ռուսաստանը պետք է դիվանագիտական քայլեր ձեռնարկի, որովհետև որոշակի առումով դա կնշանակի, որ Իսրայելը մտնում է հակամարտության մեջ։ Պետք է արձագանքել դիվանագիտական քայլերով, այդ թվում՝ Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունների խզմամբ, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունները բավականին դինամիկ են զարգացել, և մենք շատ ոլորտներում ենք համագործակցել», - կարծում է Դոլգովը։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր Իսրայելը Կիևին միայն մարդասիրական օգնություն ու պաշտպանության միջոցների սահմանափակ խմբաքանակ է մատակարարում քաղաքացիական արտակարգ ծառայությունների աշխատակիցների համար:
Փորձագետի խոսքով՝ հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Իսրայելն արդեն դե ֆակտո ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, թեև պաշտոնական հաստատում չկա: Դա տեղի է ունենում, որովհետև Իսրայելն ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է։
Դոլգովը նշել է, ոչ Ռուսաստանի կողմից հնարավոր դիվանագիտական միջոցները, այդ թվում՝ համագործակցության խզումը զգալի կազդեն նաև Իսրայելի վրա։
Նրա կարծիքով՝ Իսրայելը դեռ պաշտոնապես ռազմական առումով չի աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի և ծավալուն համագործակցության պատճառով.«Իսրայելում մեծ ռուսական համայնք կա, նացիզմի վերաբերյալ ընդհանուր վերաբերմունք կա։ Իսրայելում նշվում է Հաղթանակի օրը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրանի կողմից Ռուսաստանին սեփական արտադրության բալիստիկ հրթիռների մատակարարման մասին հայտնել էր Իսրայելի КАН պետական հեռուստառադիոընկերությունը` հղում անելով Washington Post թերթի հրապարակմանը։
ԱՄՆ հետախուզության տվյալներով, որոնց հղում են անում լրագրողները, խոսքը փոքր հեռահարության Fatah-110 ու Zolfgar հրթիռների խմբաքանակի մասին է, որոնք կարող են թիրախներ խոցել 300 ու 700 կիլոմետր հեռավորության վրա:
Լրահոս
0